ՀԱՂԹԵՑ
ՌԻՄԱ ԵՂԻՇՅԱՆԸ Երեկ
Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Միսս Երեւան-2004»
գեղեցկության եւ նրբագեղության մրցույթ-փառատոնը։ Ժյուրիի նախագահն էր «Միսս Հայաստան»
ազգային գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանը։ Մրցանակաբաշխության հաղթող
ճանաչվեց 17-ամյա Ռիմա Եղիշյանը, իսկ առաջին տեղին արժանացավ Կարինե Գայամյանը։ Համապատասխանաբար
2-րդ եւ 3-րդ տեղի մրցանակակիրներ դարձան Ինեսա Թադեւոսյանն ու Մերի Եսայանը։ Հանրային
հեռուստատեսությունը իր հերթին սահմանել էր «Միսս պատանեկություն», «Միսս մամուլ»
եւ «Միսս Նոր ալիք» մրցանակները։ Մանրամասները՝ հաջորդ
համարում։