Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴԵՎԻՍԻՆ

Հոկտեմբեր 14,2004 00:00

ԴԵՎԻՍԻՆ ՉՀԱՄՈԶՈՂԸ ԿՀԱՄՈԶԻ՞ ԱԹԿԻՆՍՈՆԻՆ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանն «Առավոտին» տված հարցազրույցում նշել էր. «Ինչ վերաբերում է կոնկրետ Թերի Դեւիսի զեկույցին. ոչ մեկին չեմ ուզում մեղադրել, բայց շատ լավ հայտնի է, որ պատվիրակությունը երբեք չի զբաղվել Ղարաբաղի խնդրով՝ դա ո՛չ մեր պարտականությունների, ո՛չ էլ լիազորությունների շրջանակում է: Շատ լավ հայտնի է, թե ովքեր են զբաղվել այս հարցով եւ հանդիպումներ ունեցել, քանի որ զեկույցը կազմվել է հանդիպումների արդյունքում»: Հայտնի էր, որ Դեւիսի այցի ընթացքում նրան հանդիպել էին Հայաստանի եւ ԼՂՀ նախագահները, ԱԳ նախարարը, ՊՆ նախարարը եւ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության նախկին ղեկավարը: ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Աշոտ Քոչարյանին հարց ուղղեցինք, թե դատելով զեկույցում Հայաստանի համար աննպաստ ձեւակերպումների առատությունից՝ կարելի՞ է եզրակացնել, որ ո՛չ Ռոբերտ Քոչարյանին, ո՛չ մնացած պաշտոնյաներին չի հաջողվել պրն Դեւիսին համոզել մեր փաստարկների ճշմարտացիության մեջ: Հետեւեց մեր հարցին այնքան էլ չառնչվող պատասխան. «Անիմաստ է բանավեճի մեջ մտնել Թերի Դեւիսի զեկույցի շուրջ, քանի որ զեկույցը քվեարկության չի դրվել եւ որեւէ իրավական ուժ չունի: Պարոն Դեւիսը զեկույցում արտահայտել է իր անձնական եւ վերին աստիճանի սուբյեկտիվ մոտեցումները: Մեզ համար կարեւոր է բանաձեւը, որը պետք է դրվի քվեարկության եւ ընդունվի հաջորդ տարվա սկզբին: Այնպես որ՝ կշարունակենք մեր աշխատանքները նորանշանակ զեկուցող պարոն Աթկինսոնի հետ»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել