Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՎԻՍԻՆ ՉՀԱՄՈԶՈՂԸ ԿՀԱՄՈԶԻ՞ ԱԹԿԻՆՍՈՆԻՆ

Հոկտեմբեր 14,2004 00:00

ԴԵՎԻՍԻՆ
ՉՀԱՄՈԶՈՂԸ ԿՀԱՄՈԶԻ՞ ԱԹԿԻՆՍՈՆԻՆ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության
ղեկավար Տիգրան Թորոսյանն «Առավոտին» տված հարցազրույցում նշել էր. «Ինչ վերաբերում
է կոնկրետ Թերի Դեւիսի զեկույցին. ոչ մեկին չեմ ուզում մեղադրել, բայց շատ լավ հայտնի
է, որ պատվիրակությունը երբեք չի զբաղվել Ղարաբաղի խնդրով՝ դա ո՛չ մեր պարտականությունների,
ո՛չ էլ լիազորությունների շրջանակում է: Շատ լավ հայտնի է, թե ովքեր են զբաղվել
այս հարցով եւ հանդիպումներ ունեցել, քանի որ զեկույցը կազմվել է հանդիպումների արդյունքում»:
Հայտնի էր, որ Դեւիսի այցի ընթացքում նրան հանդիպել էին Հայաստանի եւ ԼՂՀ նախագահները,
ԱԳ նախարարը, ՊՆ նախարարը եւ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության նախկին ղեկավարը: ՀՀ նախագահի
մամուլի քարտուղար Աշոտ Քոչարյանին հարց ուղղեցինք, թե դատելով զեկույցում Հայաստանի
համար աննպաստ ձեւակերպումների առատությունից՝ կարելի՞ է եզրակացնել, որ ո՛չ Ռոբերտ
Քոչարյանին, ո՛չ մնացած պաշտոնյաներին չի հաջողվել պրն Դեւիսին համոզել մեր փաստարկների
ճշմարտացիության մեջ: Հետեւեց մեր հարցին այնքան էլ չառնչվող պատասխան. «Անիմաստ
է բանավեճի մեջ մտնել Թերի Դեւիսի զեկույցի շուրջ, քանի որ զեկույցը քվեարկության
չի դրվել եւ որեւէ իրավական ուժ չունի: Պարոն Դեւիսը զեկույցում արտահայտել է իր
անձնական եւ վերին աստիճանի սուբյեկտիվ մոտեցումները: Մեզ համար կարեւոր է բանաձեւը,
որը պետք է դրվի քվեարկության եւ ընդունվի հաջորդ տարվա սկզբին: Այնպես որ՝ կշարունակենք
մեր աշխատանքները նորանշանակ զեկուցող պարոն Աթկինսոնի հետ»: Ա.
Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել