Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՐԳԵԼՎԱԾ

Հոկտեմբեր 13,2004 00:00

«ԱՐԳԵԼՎԱԾ ՊՏՂԻ ՄԻՖԸ ՀՕԴՍ ՑՆԴԵՑ» Հոկտեմբերի 8-ին արդարադատության նախարարությունը գրանցեց «Եհովայի վկաներ» հասարակական կազմակերպությունը: «Արդյոք նրանց կանոնադրությունը չէ՞ր հակասում մեր Սահմանադրությանը»,- «Առավոտի» երեկվա հարցին արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Ըստ այդ կազմակերպության կանոնադրության, նախաբանում ամրագրված է, որ կազմակերպությունն իր գործունեության ընթացքում չի կատարի գործողություններ, որոնք հակասեն ՀՀ Սահմանադրությանը, օրենքներին եւ իրենց կանոնադրությանը»: Տ. Մուկուչյանը անդրադառնալով գրանցման խնդրին՝ ասաց. «Այդ համայնքը գործում էր բաց, հավաքատեղիներ ունեին, միջոցառումներ էին անում: Հոգեորսության իրականացում տեղի չէր ունեցել: Հնարավոր էր դեպքեր՝ առանձին մարդկանց իրավունքների չարաշահման: Խոսում էինք կազմակերպության պատասխանատվության եւ այլ անձանց իրավունքների ոտնահարման մասին, երբ այդ հանրույթը գրանցված չէր, գոյություն չուներ որպես այդպիսին: Մենք գործ էինք ունենում, ըստ էության, անհատների հետ, եւ ոչ՝ կազմակերպության: Արհեստածին ֆենոմենը՝ արգելված պտղի, ըստ էության, հօդս ցնդեց: Նրանք դարձել են նույնպիսի կազմակերպություն, որոնք կներկայացնեն հաշվետվություններ, դարձան թափանցիկ եւ լիարժեք վերահսկելի»: Փոխնախարարը հավելեց, որ եթե լինեն դեպքեր, երբ կոտնահարվեն կազմակերպության անդամների իրավունքները, պատասխանատվության սուբյեկտ կդառնա կազմակերպությունը: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել