Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԽ

Հոկտեմբեր 09,2004 00:00

ԵԽ ԽՎ ԹԻՎ 1405 (2004) ԲԱՆԱՁԵՎ Հայաստանի ստանձնած պարտավորությունների եւ պարտականությունների կատարման մասին Թիվ 1361 (2004) եւ Թիվ 1374 (2004) բանաձեւերի կատարումը Հայաստանի ժողովրդավարական ապագան Վեհաժողովի բանավեճերի առարկա է դարձել 2004թ. հունվարի 27172ին եւ 2004թ. ապրիլի 28172ին, եւ երկիրը ձեռնարկել է հետագա բարեփոխումներ՝ հետեւելով?1361 (2004)?եւ 1374 (2004) բանաձեւերին։ Խորհրդարանական Վեհաժողովն արտահայտում է իր գոհունակությունը Հայաստանի իշխանությունների հետ գերազանց համագործակցության կապակցությամբ, նրանց անաչառ վերաբերմունքի եւ պարտավորությունների ու պարտականությունների կատարման շուրջ շարունակական երկխոսության որակի համար։ Վեհաժողովը գոհունակությամբ նշում է, որ Հայաստանը կատարել է թիվ 1374 (2004) բանաձեւի պարբերություն 9-ի ա-զ դրույթների կատարման շուրջ զեկույց ներկայացնելու պահանջը եւ նկատի է առնում, որ՝ ա. Իշխանությունները զերծ են մնացել հավաքների անցկացմանը միջամտելուց, ինչպես նաեւ, որ Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո իրավական հիմք է ստեղծվել դրանք միայն ծանուցման պարագայում անցկացնելու համար, բ. Սահմանադրությունը երաշխավորում է ազատ տեղաշարժի իրավունքը, եւ օրենքները ապահովում են հասարակական կարգի պահպանումը, գ. Վերջին դեպքերի ժամանակ արձանագրված միջադեպերի եւ մարդու իրավունքների ոտնահարումների, այդ թվում լրագրողների եւ իրավապաշտպանների վրա կատարված հարձակումների, հետաքննություն է անցկացվել, եւ Վեհաժողովին տեղեկատվություն է տրամադրվել լրագրողների նկատմամբ բռնարարքների համար պատասխանատու անձանց դեմ հարուցած դատական գործի վերաբերյալ, դ. Հանրահավաքներին մասնակցելու պատճառով կալանված անձինք ազատ են արձակվել, եւ ակնկալվում է վարչական կալանքի պրակտիկայից հրաժարումը, քանի որ Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը փոփոխման գործընթացում է,????? ե) Այս ժամանակահատվածում ազատվել է մի հաճախություն, որն առանց մրցույթի՝ միջկառավարական համաձայնության հիման վրա եւ «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» ՀՀ օրենքի սահմաններում, տրվել է ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքին՝ վերահեռարձակման իրավունքով: զ. Իշխանությունները հաշվի են առել, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի անդամների անձեռնմխելիությունը վավեր է ամբողջ տարվա համար (Բանաձեւ թիվ1325 (2003) եւ Հանձնարարական թիվ1602 (2003))։????????? 4. Չնայած Ադրբեջանի հետ միասին Լեռնային Ղարաբաղի իրավիճակի խաղաղ կարգավորմանը հասնելու մասին Հայաստանի հայտարարած ցանկությանը՝ Վեհաժողովը ստիպված է եզրակացնել, որ անցած տարվա ընթացքում շոշափելի առաջընթաց չի արձանագրվել ո՛չ երկու երկրների նախագահների միջեւ շարունակվող ուղղակի բանակցությունների, ո՛չ էլ Մինսկի խմբի մակարդակով։ ???? 5. Վեհաժողովը հիշատակում է, որ պահանջել էր 2003թ. ընտրությունների ընտրակեղծիքների մանրազնին քննություն եւ պատասխանատու անձանց դատական անպատժելիության վերացում։ Այս առումով Վեհաժողովը համարում է, որ իշխանություններից չի ստացել համոզիչ պատասխան։ Համոզված է, սակայն, որ Ընտրական օրենսգրքի վերանայման ընթացքը շուտով կավարտվի՝ Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականներին համապատասխան։ 6. Այն նշում է, որ օրենսդրական միջոցառումներ են ձեռնարկվել ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող բոլոր անձանց, այդ թվում՝ ցմահ բանտարկյալների, պայմանական ազատման մասին Քրեական օրենսգրքում դրույթ ներառելու ուղղությամբ։ 7. Այն նշում է, որ որոշ պարտավորությունների լիարժեք կատարումը երաշխավորելու համար անհրաժեշտ սահմանադրական բարեփոխումների բնագավառում լուրջ առաջընթաց է արձանագրվել։ Այն պահանջում է, որ իշխանություններն արագ պատրաստեն Սահմանադրական բարեփոխումների նախագիծ, 2004թ. այն ներկայացնեն Եվրոպայի խորհրդին՝ փորձագիտական գնահատման նպատակով, եւ կազմակերպեն հանրաքվե հնարավորինս շուտ եւ ամեն դեպքում ոչ ուշ, քան 2005թ. հունիսը։ 8. Վեհաժողովը հաշվի է առնում դատական համակարգի եւ դատական անկախությանը վերաբերող հիմնական բարեփոխումների արդյունավետ իրականացման ժամանակացույցը, ինչպես նաեւ մինչեւ 2004թ. վերջը Դատավորների կարգավիճակի մասին օրենքի, Արդարադատության խորհրդի մասին օրենքի եւ Դատական համակարգի մասին օրենքի ընդունման մտադրությունը։ 9. Վեհաժողովը նշում է, որ Ռադիոյի եւ հեռուստատեսության օրենքի վերջին փոփոխությունները պահանջում են, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը պետք է լրացուցիչ փաստարկներ ներկայացնի հեռարձակման արտոնագիր շնորհելիս՝ այդպիսով կանխելով կամայական որոշումների ընդունումը։ 10. Մյուս պահանջների առնչությամբ Վեհաժողովը նկատի է առնում այն քայլերը, որոնք ձեռնարկվել են՝ ա. Եվրոպայի խորհրդի փորձագետների համագործակցությամբ, վարչական կալանքին?վերջ տալու նպատակով, Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում ամրագրված վարչական կալանքի հարցի քննարկումը շարունակելու ուղղությամբ, բ. Եվրոպայի խորհրդի եւ Վենետիկի հանձնաժողովի փորձագետների համագործակցությամբ՝ Հանրահավաքների եւ հավաքների մասին օրենք ընդունելու ուղղությամբ, գ. ցմահ բանտարկյալներին պայմանական ազատ արձակման հնարավորություն ընձեռող դրույթ ներառելու նպատակով՝ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու ուղղությամբ,???????? դ. վիրավորանքի եւ զրպարտանքի համար ազատազրկման ցանկացած հնարավորություն բացառելու նպատակով,?Եվրոպայի խորհրդի փորձագետների համագործակցությամբ ?եւ պատշաճ ուշադրություն դարձնելով ներկայացված եւ ներկայացվելիք հանձնարարականներին, Քրեական օրենսգրքի 135, 136 եւ 318 հոդվածները վերանայելու ուղղությամբ,?????? ե. Եվրոպայի խորհրդի փորձագետների համագործակցությամբ՝ ?Ոստիկանության մասին օրենքը վերանայելու ուղղությամբ, զ. Երեւան քաղաքի կարգավիճակի, տարածքային ինքնավարության, տեղական կառավարման մարմինների աշխատակազմի եւ տեղական ինքնակառավարման մասին օրենքներ ընդունելու ուղղությամբ, է. կոռուպցիայի դեմ պայքարելու եւ Կոռուպցիայի մասին քաղաքացիական իրավունքի կոնվենցիան ստորագրելու ուղղությամբ։ Այն պահանջում է, որ այս Կոնվենցիան վավերացվի հնարավորինս կարճ ժամկետում, ը. համոզմունքների հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարվելու պատճառով ազատազրկված անձանց ներում շնորհելու եւ ազատելու ուղղությամբ։ 11. Բացի այդ, Վեհաժողովն ակնկալում է արագ առաջընթաց հետեւյալ բնագավառներում՝ ա. Քրեական դատավարության օրենսգրքի վերանայում՝ Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխան,? բ. Կալանավայրերի պայմանների բարելավումը. այդ առումով, Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնախմբի հանձնարարականների կատարումը, գ. Հայաստանի լրատվական սեկտորում զարգացումները. այն ակնկալում է, որ Ռադիոյի եւ հեռուստատեսության մասին օրենքում վերջերս կատարված փոփոխությունների հիման վրա հնարավորինս շուտ կփոխվի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կազմը, եւ արդարացի պայմաններ կստեղծվեն հեռուստաընկերություններին, մասնավորապես Ա1+ հեռուստակայանին, հեռարձակման արտոնագրեր շնորհելիս, դ. այլընտրանքային զինվորական ծառայության չափազանց երկար ժամկետը (42 ամիս), ե. Եհովայի վկաների միության գրանցումը,????????? զ. Հայաստանի բոլոր կրոնական կազմակերպությունները եւ համայնքները ներկայացնող անկախ մարմնի?ստեղծումը, է. Թիվ 1374 (2004) բանաձեւի 9 դ կետի համաձայն՝ վարչական կալանքի պրակտիկայից հրաժարումը մինչեւ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի վերանայումը, ը. Ցույցերի եւ հանրահավաքների մասին օրենքի վերանայումը ոչ ուշ, քան 2005թ. մարտը՝ պրակտիկայում հավաքների ազատությունը երաշխավորելու նկատառումով օրենքը եվրոպական չափանիշներին ամբողջովին համապատասխանեցնելու նպատակով։ 12. Վերոնշյալի լույսի ներքո Վեհաժողովը կոչ է անում Հայաստանի իշխանություններին շարունակել ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ թիվ 1361 (2004) եւ թիվ 1374 (2004) բանաձեւերով հաստատված մնացած պարտավորությունները եւ պարտականությունները կատարելու նպատակով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել