Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հանգիստ թողեք հանճարներին

Հոկտեմբեր 09,2004 00:00

Էս ինքնուսները զզվելի ժողովուրդ են: Տո լավ
էլ անում են դիպլոմավոր տղերքը, որ ճնշում են սրանց: Ախր ո՞ւր եք խորանում խալխի
մասնագիտական մենաշնորհների մեջ: Վերցնենք, օրինակ, երաժշտական մասնագիտացումը,
որի քարքարոտ արահետը սկսվում է 7 տարեկանից: Բայց, արի ու տես, որ մինչ ապագա երաժիշտները
օրուգիշեր տանջվում էին ճըզ-վըզ անելով, Արամ Խաչատրյանը իր հասակակիցների հետ հավեսով
խաղում էր բակում: Իսկ երբ մտավ համաշխարհային երաժշտության շտեմարան, ապա Մոսկվայի
երաժիշտների մեծ մասը չներեց նրան սեփական պղծված մանկությունը: Ճիշտ է, Խաչատրյանին
հնար չկար կպցնել «ինքնուսի» պիտակը, քանի որ նա, թեեւ ուշացումով, բայց ստացել էր
երաժշտական կրթություն: Եվ մանկությունից դունչերը ջութակով հարած, բայց Արարչի համբույրն
այդպես էլ ճակատներին չստացած արհեստավարժները սկսեցին թունավորել հանճարի կյանքը
«շիշ քեբաբի երգահանի» մականունով: Իսկ Արամ Իլյիչի մահից հետո այդ գարշելի ռասիստական
մականունը փոխարինվեց հետմահու տիտղոսով՝ Մեծն ռուս երաժիշտ: Նրան հալածողներն էլ
կյանքից հեռացան: Սակայն մնաց հոգի թափանցող երաժշտությունը, որը հավերժացրեց Հռոմի
հանդուգն ստրուկին ավելի հիմնավոր, քան գրական եւ պատմական հիմքը: Իսկ ո՞ւր են ձեր
գործերը, Խաչատրյանին հալածող նախանձ սնոբներ: Բանասիրական ֆակուլտետ չէր
ավարտել Ռեդյարդ Քիպլինգը: Կոնսերվատորիա չի ավարտել Շարլ Ազնավուրը: Բուլաթ Օկուջավան
երաժշտության մեջ նույնիսկ գրաճանաչ չէր: Հնագիտության մեջ ինքնուս էր Շլիմանը, որը
պեղեց Տրոյան: Նաեւ՝ Շամպոլյոնը, որը վերծանեց եգիպտական սեպագրերը: Նրանց հաջորդած
դիպլոմավոր հնագետները խոնարհաբար ընդունեցին սովետական պատմագիտության գլխավոր առեղծվածը.
միության անծայրածիր տարածքներում չէին կարող մնացած լինել որեւէ պատմական աբորիգեններ:
Որպեսզի նորակազմ ժողովուրդները չկոմպլեքսավորվեին, եւ իրար հավասարվեին: Ըստ այդ
առեղծվածի, ՍՍՀՄ-ը ամերիկյան մանկատան տարատեսակ էր, որում որբ ժողովուրդները փրկվել
էին բնաջնջումից ու ստացել թափ-թազա կյանքի ուղեգիր: Իսկ հնագույն քաղաքակրթությունները
երկաթե վարագույրից անդին էին՝ բուրգաշատ Եգիպտոսում, անտիկ Հունաստանում կամ ճահճոտ
Միջագետքում: Սակայն խորհրդային պատմագիտությունն այդքան էլ անողոք չէր: Այն
թույլ էր տալիս դիտարկել Աստվածաշունչը որպես պատմական աղբյուր, որում շարադրված
էր հրեա հինավուրց ժողովրդի պատմությունը: Չմոռանանք հիշել, որ սովետական արեւելագիտության
եւ պատմագիտության հրամանատարները բիբլիական անուններով դիպլոմավորներն էին: Ահա
կարդում եմ հայկական մամուլը, որում եռանդով դատապարտում են Պարիս Հերունու հայտնագործությունները՝
հայագիտության բնագավառում, ու մտածում՝ այդ ինչո՞վ է գազազեցրել ակադեմիկոս ֆիզիկոսը
մեր դիպլոմավոր մասնագետներին: Մի՞թե նրանով, որ մտել է հայագիտության ասպարեզ, որոնելով
մեր ժողովրդի նախաքրիստոնեական անցյալը՝ պատմագիտության, լեզվաբանության եւ աստղաֆիզիկայի
սահմանագծում: Իսկ աստղաֆիզիկան գիտություն է, որն արհեստավարժ բանասերը, միջից էլ
կիսվի, չի կարող հաղթահարել: Էլ ինչո՞ւ են գժվում: Հնարավոր է, որ Հերունին մեղավոր
է իր չափազանց ընդարձակ գիտական իմացությունների եւ նրա համար, որ կիրառում է բազմապարամետրիկ
վերլուծական մեթոդ, որ հասու չէ շատերին: Քարահունջի աստղադիտարանի 7-հազարամյա
տարիքը շատ է անհանգստացնում որոշ անձանց: Հավանաբար, հալածանքը հրահրողները հիմնականում
ՀՀ-ից դուրս են: Բայց Քարահունջը հունից հանում է նաեւ մեր գիտնականներին, որոնք
սկսել են պիտակավորել Հերունուն «հիտլերական գիտնականի» մականունով, որպեսզի չփորձի
ապացուցել, որ հրեաներից բացի, ուրիշ ընտրյալ ժողովուրդ էլ կա: Փաստորեն, լավ է զոռով
կարճացնել մեր պատմությունը, միայն թե դրսի սպոնսորները հանգիստ լինեն: Սակայն իրականում
մեր ժողովրդի նախաքրիստոնեական պատմությունն այնքան ահռելի է ժամանակային եւ որակական
առումով, այնքան քիչ է ուսումնասիրված ու թաղված ստահոդ դոկտրինների եւ ուսմունքների
հնոտիների հսկա կույտի տակ, որ գործ անողի գործը չի պակսի, բոլորի համար տեղ կգտնվի:
Մի խոսքով, հանճարներին հանգիստ թողեք, տղերք ջան: Չէ՞ որ բոլորս կանցնենք-կգնանք,
մեզ հետ չտանելով ոչինչ: Սակայն այն, ինչը փորձել են մեն-մենակ փաստարկել ու գրի
առնել հանճարները, կզարդարի մեր ժողովրդի ու համայն մարդկության գանձարանը: ՄԿՐՏԻՉ
ՇԱՀԻՆՅԱՆ, Մոսկվա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել