Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԻԾ

Հոկտեմբեր 08,2004 00:00

ՆԱԽԱԳԻԾ ԿԱՐ, ՑՈՒՑԱԿ՝ ՈՉ Երեկ կառավարությունը հաստատել է Երեւանի պետական հուշարձանների ցանկը: Վերջին անգամ Հայաստանում հուշարձանների գույքագրում անցկացվել է 1984թ.՝ 33 հազար հուշարձան, 20 հազար հեկտար տարածք արդյունքով: Այս անգամ հաշվառումը կատարվել է եվրոպական չափորոշիչներով, ֆրանսիացիների օգնությամբ: Ըստ բանախոս, մշակույթի եւ երիտասարդության հարցերով փոխնախարար Գագիկ Գյուրջյանի, նոր ցուցակը, 850 հուշարձաններով հանդերձ, ավելի ծավալուն է, քան նախորդը: Պարզվում է, ցանկը պատրաստ է եղել 3 տարի առաջ, բայց հաստատումը ձգձգվում էր, որովհետեւ այն ներկայացված էր պատմամշակութային նախագծի տեսքով, որը չէր հաստատվել արդյունաբերության նախարարությունում: Նախկին ցուցակից դուրս են մնացել «խրուշչովյան» 20 շենքերից 15-ը, ինչպես նաեւ Լենինի եւ Ղուկաս Ղուկասյանի գահընկեց արված արձանները: Փոխարենն ավելացել են Երեւանում վերջերս ընթացող բուռն շինարարության ընթացքում հայտնաբերված դամբարաններ՝ Աբովյան փողոցում, Տիգրան Մեծ պողոտայում, Շենգավիթ համայնքում եւ այլն: Երեւանը 10-րդ մարզն է, որտեղ ավարտվել է պատմական հուշարձանների հաշվառումը: Մնացել են Տավուշն ու Սյունիքը: Ավարտից հետո հայտնի կդառնան պետական հուշարձանների ընդհանուր թիվն ու զբաղեցրած տարածքը: Կառավարությունը նաեւ բավականին խուճուճ որոշում ընդունեց՝ գույքի երկակի փոխանցման մասին: Կառավարության երեկվա նիստում որոշվել է «Ծաղկաձորի գլխավոր մարզաբազա» ՓԲԸ-ի գույքի կազմից առանձնացնել 4904,5 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը եւ այն հանձնել կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի հաշվեկշռին: Իսկ ֆիզկուլտուրայի եւ սպորտի պետկոմին հանձնարարվել է՝ այդ գույքը նվիրատվության կարգով հանձնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին՝ պայմանով, որ վերջինս պետք է իր միջոցների հաշվին սահմանված ժամկետում իրականացնի գույքի անհրաժեշտ վերակառուցման եւ նորոգման աշխատանքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել