Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿՀՈԿՏԵՄԲԵՐԻ

Հոկտեմբեր 08,2004 00:00

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8 ԽՈՅ 21.03-20.04։ Տրամադրության անկում կունենաք, որը կձգձգվի։ ՑՈՒԼ 21.04-21.05։ Համառությունը գլուխ կբարձրացնի նույնիսկ այն ժամանակ, երբ ինքներդ էլ կգիտակցեք, որ սխալ եք։ Աշխատեք կոնֆլիկտների մեջ չներքաշվել։ ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06։ Բարձր աշխատունակությունը, համբերությունը եւ ձգտումը գեղեցիկի հանդեպ, ի վերջո, ձեզ կհասցնեն նախանձելի կարգավիճակի։ ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07։ Կփորձեք ձեր կարծիքը պարտադրել բոլորին եւ որքան էլ զարմանալի է՝ դա ձեզ կհաջողվի։ ԱՌՅՈՒԾ 23.07-23.08։ Այս նշանի տակ ծնվածներին առաջիկայում մեծ անակնկալ է սպասվում։ Չի բացառվում, որ նույնիսկ հեռավոր ու մոռացված ազգականից ժառանգություն ստանաք։ ԿՈՒՅՍ 24.08-23.09։ Բարեհաջող ժամանակ է նոր գաղափարները կյանքի կոչելու համար։ Ի դեպ, այդ գործում ձեզ կօգնեն նրանք, ում հետ վերջերս եք ծանոթացել։ ԿՇԵՌՔ 24.09-23.10։ Ծախսերը կգերազանցեն եկամուտները, իսկ այդ տարբերությունը կարող եք փոխհատուցել ձեր հին իրերից մեկի վաճառքով։ Ընդհանուր առմամբ՝ ցանկացած գործարք հաջող ընթացք կունենա։ ԿԱՐԻՃ 24.10-22.11։ Հնարավոր է սրվեն հարաբերությունները գործընկերների հետ, ինչն էապես կազդի մասնագիտական գործունեության վրա, իսկ այդ ամենի հետեւանքով ֆինանսական լուրջ խնդիրների առաջ կկանգնեք։ ԱՂԵՂՆԱՎՈՐ 23.11-21.12։ Ձեր մեծահոգությունը կստիպի թշնամիներին փոխել մարտավարությունը եւ արդյունքում հնարավոր է ոխերիմ ախոյանը վերածվի բարեկամի։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ 22.12-20.01։ Հետեւողականորեն ավարտին հասցրեք սկսված գործերը, այլապես շրջապատում կկորցնեք վստահությունը։ ՋՐՀՈՍ 21.01-19.02։ Զգույշ եղեք՝ խարդախների զոհ չդառնաք, հնարավոր է ձեր դյուրահավատությունը առաջիկայում չարաշահվի։ ՁՈՒԿ 20.02-20.03։ Զգացմունքներն ամբողջությամբ կհամակեն ձեզ եւ անկարող կլինեք որեւէ լուրջ, պատասխանատու գործունեություն ծավալել։ Ավելի լավ է՝ փոքր-ինչ սպասեք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել