Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԻԾ ԿԱՐ, ՑՈՒՑԱԿ՝ ՈՉ

Հոկտեմբեր 08,2004 00:00

ՆԱԽԱԳԻԾ
ԿԱՐ, ՑՈՒՑԱԿ՝ ՈՉ Երեկ կառավարությունը հաստատել է Երեւանի պետական
հուշարձանների ցանկը: Վերջին անգամ Հայաստանում հուշարձանների գույքագրում անցկացվել
է 1984թ.՝ 33 հազար հուշարձան, 20 հազար հեկտար տարածք արդյունքով: Այս անգամ հաշվառումը
կատարվել է եվրոպական չափորոշիչներով, ֆրանսիացիների օգնությամբ: Ըստ բանախոս,
մշակույթի եւ երիտասարդության հարցերով փոխնախարար Գագիկ Գյուրջյանի, նոր ցուցակը,
850 հուշարձաններով հանդերձ, ավելի ծավալուն է, քան նախորդը: Պարզվում է, ցանկը պատրաստ
է եղել 3 տարի առաջ, բայց հաստատումը ձգձգվում էր, որովհետեւ այն ներկայացված էր
պատմամշակութային նախագծի տեսքով, որը չէր հաստատվել արդյունաբերության նախարարությունում:
Նախկին ցուցակից դուրս են մնացել «խրուշչովյան» 20 շենքերից 15-ը, ինչպես նաեւ Լենինի
եւ Ղուկաս Ղուկասյանի գահընկեց արված արձանները: Փոխարենն ավելացել են Երեւանում
վերջերս ընթացող բուռն շինարարության ընթացքում հայտնաբերված դամբարաններ՝ Աբովյան
փողոցում, Տիգրան Մեծ պողոտայում, Շենգավիթ համայնքում եւ այլն: Երեւանը 10-րդ մարզն
է, որտեղ ավարտվել է պատմական հուշարձանների հաշվառումը: Մնացել են Տավուշն ու Սյունիքը:
Ավարտից հետո հայտնի կդառնան պետական հուշարձանների ընդհանուր թիվն ու զբաղեցրած
տարածքը: Կառավարությունը նաեւ բավականին խուճուճ որոշում ընդունեց՝
գույքի երկակի փոխանցման մասին: Կառավարության երեկվա նիստում որոշվել է «Ծաղկաձորի
գլխավոր մարզաբազա» ՓԲԸ-ի գույքի կազմից առանձնացնել 4904,5 հազ. դրամ հաշվեկշռային
արժեք ունեցող գույքը եւ այն հանձնել կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի
եւ սպորտի պետական կոմիտեի հաշվեկշռին: Իսկ ֆիզկուլտուրայի եւ սպորտի պետկոմին հանձնարարվել
է՝ այդ գույքը նվիրատվության կարգով հանձնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին՝
պայմանով, որ վերջինս պետք է իր միջոցների հաշվին սահմանված ժամկետում իրականացնի
գույքի անհրաժեշտ վերակառուցման եւ նորոգման աշխատանքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել