Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Հոկտեմբեր 08,2004 00:00

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ
8 ԽՈՅ
21.03-20.04։ Տրամադրության անկում կունենաք, որը կձգձգվի։ ՑՈՒԼ 21.04-21.05։
Համառությունը գլուխ կբարձրացնի նույնիսկ այն ժամանակ, երբ ինքներդ էլ կգիտակցեք,
որ սխալ եք։ Աշխատեք կոնֆլիկտների մեջ չներքաշվել։ ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06։
Բարձր աշխատունակությունը, համբերությունը եւ ձգտումը գեղեցիկի հանդեպ, ի վերջո,
ձեզ կհասցնեն նախանձելի կարգավիճակի։ ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07։ Կփորձեք ձեր կարծիքը
պարտադրել բոլորին եւ որքան էլ զարմանալի է՝ դա ձեզ կհաջողվի։ ԱՌՅՈՒԾ 23.07-23.08։
Այս նշանի տակ ծնվածներին առաջիկայում մեծ անակնկալ է սպասվում։ Չի բացառվում, որ
նույնիսկ հեռավոր ու մոռացված ազգականից ժառանգություն ստանաք։ ԿՈՒՅՍ 24.08-23.09։
Բարեհաջող ժամանակ է նոր գաղափարները կյանքի կոչելու համար։ Ի դեպ, այդ գործում ձեզ
կօգնեն նրանք, ում հետ վերջերս եք ծանոթացել։ ԿՇԵՌՔ 24.09-23.10։ Ծախսերը
կգերազանցեն եկամուտները, իսկ այդ տարբերությունը կարող եք փոխհատուցել ձեր հին իրերից
մեկի վաճառքով։ Ընդհանուր առմամբ՝ ցանկացած գործարք հաջող ընթացք կունենա։ ԿԱՐԻՃ
24.10-22.11։ Հնարավոր է սրվեն հարաբերությունները գործընկերների հետ, ինչն էապես
կազդի մասնագիտական գործունեության վրա, իսկ այդ ամենի հետեւանքով ֆինանսական լուրջ
խնդիրների առաջ կկանգնեք։ ԱՂԵՂՆԱՎՈՐ 23.11-21.12։ Ձեր մեծահոգությունը կստիպի
թշնամիներին փոխել մարտավարությունը եւ արդյունքում հնարավոր է ոխերիմ ախոյանը վերածվի
բարեկամի։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ 22.12-20.01։ Հետեւողականորեն ավարտին հասցրեք սկսված
գործերը, այլապես շրջապատում կկորցնեք վստահությունը։ ՋՐՀՈՍ 21.01-19.02։
Զգույշ եղեք՝ խարդախների զոհ չդառնաք, հնարավոր է ձեր դյուրահավատությունը առաջիկայում
չարաշահվի։ ՁՈՒԿ 20.02-20.03։ Զգացմունքներն ամբողջությամբ
կհամակեն ձեզ եւ անկարող կլինեք որեւէ լուրջ, պատասխանատու գործունեություն ծավալել։
Ավելի լավ է՝ փոքր-ինչ սպասեք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել