Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Հոկտեմբեր 06,2004 00:00

Սկսել
են հաղթանակներով Իզմիրում (Թուրքիա) մեկնարկել է շախմատի Եվրոպայի տղամարդկանց
20-րդ եւ կանանց 9-րդ ակումբային առաջնությունը: Անցկացվել է երկու տուր: Եկատերինբուրգի
«Մաքս Վեն» ակումբում գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը մեկնարկային մրցամարտում հայտավորված
չէր: Սակայն հաջորդ օրը Կազանի «Լադյա» թիմի հետ հանդիպումում նա հանդես եկավ երկրորդ
խաղատախտակի առջեւ ու սեւերով հաղթեց Վալերի Յանդեմիրովին: Իսկ ահա «Մաքս Վենի» առաջատար
Գարրի Կասպարովը նույնպես սեւ խաղաքարերով զիջեց Սերգեյ Ռուբլյովսկուն: Այդուհանդերձ,
«Մաքս Վենը» համառ պայքարում մեկ միավորի առավելությամբ հաղթեց «Լադյային»: Երկու
հանդիպումում հարյուր տոկոսանոց արդյունք է ցույց տվել «Բոսնիա» ակումբի անդամ Սերգեյ
Մովսիսյանը (Սլովակիա): Նրան անձնատուր են եղել Սիգուրդուր Սիգֆուսոնը՝ «Հելլիր Չեսս
Քլաբ» եւ Գվինտեր Կուբան՝ «Ադմիրալ Սպարկաս»: Վլադիմիր Հակոբյանը 16-րդն է
Հրապարակվեց պրոֆեսիոնալ շախմատիստների վարկանիշային դասակարգման հերթական
ցուցակը՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ: Սովորականի պես այն գլխավորում է աշխարհի 13-րդ
չեմպիոն Գարրի Կասպարովը: 2-րդ հորիզոնականում ռուսաստանցի Ալեքսանդր Մորոզեւիչն
է, 3-րդում՝ հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը: Առաջին տասնյակն ըստ հերթականության
կազմել են Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Յուդիթ
Պոլգարը (Հունգարիա), Մայքլ Ադամսը (Անգլիա), Պետեր Լեկոն (Հունգարիա), Պյոտր Սվիդլերը
(Ռուսաստան), Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա): Հայաստանի ներկայացուցիչներից
լավագույնը Վլադիմիր Հակոբյանն է՝ 16-րդ տեղ: Այնուհետեւ գալիս են. 29. Լեւոն Արոնյան,
77. Սմբատ Լպուտյան, 78. Գաբրիել Սարգսյան, 98. Կարեն Ասրյան, 111. Ռաֆայել Վահանյան,
161. Արտաշես Մինասյան, 208. Արսեն Եղիազարյան, 222. Աշոտ Անաստասյան: Սլովակիայի
դրոշի ներքո հանդես եկող Սերգեյ Մովսիսյանը ցուցակում 52-րդն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել