Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԵԾԱՐՎԵՑԻՆ

Հոկտեմբեր 06,2004 00:00

Իսկ այդ միջոցառման կազմակերպիչ՝ Կենտրոնի թաղապետ
Գագիկ Բեգլարյանը չի պատրաստվում դառնալ քաղաքապետ: 80-ամյա
Մայրանուշ Վարժապետյանը 55 տարի շարունակ սերունդներ է կրթել: Երեկ նա մեծ ոգեւորությամբ
շնորհավորում էր իր գործընկերներին: Ուսուցիչների
հոգնատանջ ոտքերն այլեւս չէին ենթարկվում հոտնկայս ընդունելության պահանջներին:Վետերան
ուսուցիչները շնորհակալագրեր ստացան:  Գտեք
երկու կետադրական բացթողում: Երեկ «Նոր Ձորաբերդ»
ռեստորանային համալիրում Ուսուցչի տոնն էին նշում Կենտրոն համայնքի 33 հանրակրթական
դպրոցի, 23 մանկապարտեզի, 2 երաժշտական դպրոցի, 2 մարզադպրոցի մանկավարժները՝ այդ
թվում եւ՝ օպտիմալացվածները: Դատելով միջոցառման կազմակերպչական որակից (որին
մասնակցում էին նաեւ Հանրային ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը, Թ. Ալթունյանի անվան
երգի պարի պետական անսամբլը, Սոֆի Դեւոյանի պարի եւ հոգու թատրոնը, երգչուհիներ Նունե
Եսայանը, Զարուհի Բաբայանը, Ռաիսա Մկրտչյանը եւ այլք), Կենտրոն համայնքը բավական
գումար էր ներդրել: Արդյո՞ք համայնքի հնարավորություններն այդքան մեծ են: Կենտրոն
համայնքի ղեկավար Գագիկ Բեգլարյանը մեր այս հարցին ի պատասխան ասաց, որ գումարը տրամադրել
է Կենտրոն համայնքի հիմնադրամը: Իսկ քաղաքապետ Երվանդ Զախարյանն էլ մեր նույն հարցին
ի պատասխան նշեց. «Համայնքներն այս ամենը կատարում են համայնքի բյուջեների հաշվին:
Վերջին տարվա ընթացքում համայնքների բյուջեները բավական աճ ապահովել են, եւ նրանք
իրավունք ունեն նման միջոցառում կազմակերպել»: Ի դեպ, երեկ Մարզահամերգային համալիրը
նույն նպատակով «վերցրել էր» Արաբկիր համայնքը: Այն դեպքում, երբ վերջին համայնքի
Գայդար (այժմ՝ Համբարձումյան) եւ Սունդուկյան փողոցներում անգամ աղբահանության տարրական
աշխատանքներ չեն իրականացվում: Օգտվելով առիթից, փորձեցինք ճշտել մամուլում
շրջանառվող այն լուրերը, թե Գ. Բեգլարնաը վարչապետի անմիջական միջամտությամբ շուտով
հավանաբար դառնա քաղաքապետ: Լուրի առնչությամբ Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանը
տվեց իր մեկնաբանությունը. «Կառավարությունից որեւէ աջակցություն եւ միջամտություն
չի եղել, դրա կարիքը չունենք, ես ընդհանրապես հավակնում եմ ընտրովի պաշտոնի ու իմ
աշխատանքը ինձ շատ դուր է գալիս, ինչի՞ս ա պետք: Իսկ էդ պրովոկացիոն հարցերը՝ տանում
են քաղաքապետ, բան, էլ չտա՛ք: Ես չեմ գնում»: «Որ առաջարկեն, չեք գնա՞» հարցին էլ
արձագանքեց՝ «Հաստատ երեւի կմերժեմ»: Ռեպորտաժը՝ ՀԱՍՄԻԿ
ԲՈՒԴԱՂՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել