Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՇՆԱՆԱՅԻՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

Հոկտեմբեր 06,2004 00:00

Ընդդիմությունը հոկտեմբեր-նոյեմբերի ընթացքում 2-3 հանրահավաք կանցկացնի եւ 168-րդ անգամ կհայտարարի՝ «Մենք վճռական ենք սահմանադրական կարգը վերականգնելու մեր պայքարում»: Դա նման է մի իրավիճակի, երբ ավազակը մտել է քո տուն, քեզ կապել է աթոռին եւ հավաքում է կնոջդ զարդեղենը, իսկ դու րոպեն մեկ բացականչում ես, որ վճռական ես զարդերը վերադարձնելու եւ հանցագործներին բանտ նստեցնելու պայքարում:

Որքան ուզում ես վճռական եղիր: Չնայած այդ հանրահավաքների բացարձակապես անվնաս եւ անմեղ բնույթին, իշխանությունն այնուամենայնիվ փակելու է քաղաք եկող ճանապարհները եւ վարչական կալանքի է ենթարկելու հանրահավաքի մոտ 30-40 մասնակիցների՝ քաղմասներում սապոգներով «բացատրական աշխատանք» կատարելով: Զուգահեռաբար փորձելու է «ֆռացնել» Ստրասբուրգի «պոլիտբյուրոյին», թե ճանապարհները չի փակել եւ ոչ մեկին չի ձերբակալել:

Ներիշխանական ինտրիգներն ու հակամարտությունները շարունակվելու են՝ ճոյտա-օեկական, դաշնակցա-հանրապետական կամ այլ նմանատիպ դրսեւորումներով: Այդ խարդավանքները ուղեկցվելու են «ա՜խ, պետությունս», «ա՜խ, ազգս», «ա՜խ, կոռուպցիայի դեմ պայքարս» բացականչություններով: Դրանցով քողարկվելու է պայքարը պաշտոնների, «օբյեկտների» եւ ֆինանսական հոսքերի համար:

Օլիգարխները շարունակելու են մրցել, թե ով ավելի շուտ կտիրանա Քուվեյթի շեյխին կամ Բրունեի սուլթանին պատկանող մեքենաների կրկնօրինակներին, ինչպես նաեւ զինված սափրագլուխների առավել մեծաքանակ զորքերին: Զուգահեռաբար այդ գերհզոր գործարարները
շարունակելու են շողոքորթել նախագահի Գրիշային եւ Սերժի Վաչոյին:

Ժողովուրդը շարունակելու է մտածել, որ այս իշխանությունը, այս ընդդիմությունը, այս գործարարները, մտավորականներն ու սափրագլուխները երկրի եւ պետության մարմնավորումն են:

Վերջում մեջ բերեմ մի քանի տող Բուլատ Օկուջավայի վերջին շրջանի բանաստեղծությունից՝ ներողություն խնդրելով «ռազմավարական գործընկերոջ» լեզվին անցնելու համար եւ մասամբ արդարանալով, որ հեղինակը կիսով չափ հայ է.

«ԹրպսպվրՍՌռ ՏտօՑ չՏՉՏՐՌՑ, / փՑՏ տՏչՌոՈ’Ց ՓՈՐրՑՉՈ
/ վպ ՏՑՑՏչՏ, փՑՏ ՑՐցՊպվ ոօՑ/ ՌսՌ րՑՐՈՔվօ ՎօՑՈՐրՑՉՈ. / Ը տՏչՌոՈ’Ց ՏՑՑՏչՏ, / Ռ ՑպՎ
ոՏսՖվպռ, փպՎ ՊՏսՖՔպ, / փՑՏ ս’ՊՌ ՓՈՐրՑՉՈ րՉՏպչՏ / վպ ցՉՈՋՈ’Ց ոՏսՖՔպ».

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել