Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԵՀ-Ը

Հոկտեմբեր 05,2004 00:00

ՀԵՀ-Ը «ՄԵԾԱՀՈԳԱԲԱՐ» ԼՌՈՒՄ Է Վերջերս «Առավոտում» «Նոր Հայաստան» ՀԿ-ն հանդես եկավ հրապարակումների շարքով, ըստ որի, ի թիվս այլ կազմակերպությունների, անդրադարձ եղավ նաեւ Համահայկական երիտասարդական հիմնադրամին (ՀԵՀ): «Նոր Հայաստանը» մասնավորապես նշում էր, որ նախ՝ ՀԵՀ-ին «մուծվում» են բոլոր պետական բուհերը՝ արտաբյուջետային միջոցների 2%-ի չափով, ինչը սովորական հիմնադրամի համար ահռելի գումար է կազմում: «Սա դեռ բավական չէ, 3 տարիների ընթացքում այս հիմնադրամը ստացել է նաեւ ՀՀ պետական բյուջեի երիտասարդության տողով նախատեսված միջոցների 27%172ը՝ 99.14 մլն դրամ»,- հայտարարում է «Նոր Հայաստանը» եւ շարունակում. «2002-ին ՀԵՀ-ը ածեց «Բազեին»: «Երջանիկ» երիտասարդության անունից հանդես եկող «բազեների» քծնանքը վարձատրվեց. միայն 2003թ. 7 օր 7 գիշեր տեւող «բազեների» խրախճանքը արժեցավ, ըստ պաշտոնական տվյալների, 68 մլն դրամ (մեր տեղեկություններով՝ իրական գումարը գերազանցում է 100 մլն դրամը): Եվ քանի որ այդ գումարից 59 մլն172ն պետական բյուջեից էր, համեմատության համար նշենք, որ գիտական աշխատողի միջին աշխատավարձը կազմում է 16000 դրամ»: ՀԵՀ գործադիր տնօրեն Արթուր Պողոսյանից ասվածի առնչությամբ պարզաբանում խնդրեցինք: Նա նախ ասաց, որ սարկազմով է վերաբերվում իր հասցեին հնչեցրած նման արտահայտություններին, եւ ապա՝ թե իրենք ընդունում են առողջ քննադատությունը, իսկ սրա հիմքում միայն քաղաքական դիրքորոշումներ են ու անառողջ քննադատություն: «Ձեր կարծիքով «Նոր Հայաստանը» որոշակի ուժերի պատվե՞ր է կատարում» հարցին Ա. Պողոսյանը դրական պատասխան տվեց ու ավելացրեց, որ ՀԿ նախագահն ինքն է խոստովանել, որ հիմա քաղաքականությամբ է զբաղվում: Ա. Պողոսյանը նշում է նաեւ, որ կոնկրետ բազեների մասով բյուջեի ծախսերը ստուգել է թե՛ հարկայինը, թե՛ ֆինանսների նախարարությունը եւ թե՛ նախագահի վերահսկողականը: Ա. Պողոսյանի հավաստմամբ, ինքը նամակով բյուջեի բոլոր ծախսերը ներկայացրել է նաեւ «Նոր Հայաստանի» նախագահ Էլեոնորա Մանանդյանին, սակայն հրապարակայնորեն չի պատասխանում, որովհետեւ պաշտպանվելու անհրաժեշտությունը չկա, եւ ՀԵՀ-ը գերադասում է մեծահոգաբար լռել: Պրն Պողոսյանը հարկ չի համարում նաեւ նույն բյուջեի ծախսերը ցույց տալ հրապարակայնորեն: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել