Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«13-ՐԴ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ»

Հոկտեմբեր 01,2004 00:00

«13-ՐԴ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ» ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Էջմիածին) հայտարարությունների ժամին հարց բարձրացրեց, թե ինչու պատգամավորները 13172րդ աշխատավարձ չեն ստանում եւ ինչու ԱԺ նախագահը, խախտելով կանոնակարգ օրենքը, հանդես չի գալիս տարեկան ֆինանսական հաշվետվությամբ։ Երեկ ԱԺ պատգամավորը ճեպազրույցի ժամանակ կրկնեց իր հարցերը. «Հարց եմ բարձրացրել, որ հաշվետվությամբ հանդես գա։ Ինչ վերաբերում է 13172րդ աշխատավարձին, կառավարության կողմից գումար է փոխանցվել ԱԺ եւ, կանոնակարգի համաձայն, ԱԺ նախագահը իրավունք ունի դիմել ֆինանսների նախարարին, որպեսզի այդ տողը փոխեն եւ այդ գումարները ծախսեն մեկ ուրիշ նպատակի համար։ Այդ իրավունքը ԱԺ նախագահն ունեցել է, դիմել է ֆինանսների նախարարություն, այնտեղից թույլտվություն է ստացել եւ այդ 65 հազար դոլարը ծախսել է այլ նպատակների համար»։ Ճեպազրույցից հետո «Առավոտը» դիմեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հայկ Քոթանյանին՝ Հակոբ Հակոբյանի այս եւ էլի մի քանի հարցերի պատասխանը ստանալու համար։ Աշխատակազմի ղեկավարի պարզաբանումը հետեւյալն է. «ԱԺ կանոնակարգով ԱԺ գործունեության մասին ԱԺ նախագահի ֆինանսական հաշվետվություն նախատեսված չէ: Օրենքն ասում է, որ ԱԺ նախագահը իրավունք ունի, այլ ոչ թե պարտավոր է տարեկան հաղորդումներով հանդես գալ ԱԺ-ում: Հաղորդման ու հաշվետվության մեջ կան տարբերություններ՝ հաղորդումը ներկայացվում է ի գիտություն: Ինչ վերաբերում է գումարներին, մենք դոլարով գումարներ չենք ստանում, ՀՀ պետական բյուջեն ձեւավորվում է դրամով։ Պատգամավորների աշխատանքի վարձատրությունը կարգավորվում է օրենքով, որով նախատեսված է ամսական աշխատավարձ, եւ պատգամավորական գործունեության համար որոշակի գումար, այսպես կոչված՝ 13172րդ աշխատավարձ օրենքով չի նախատեսվում: Մեզ հայտնի չէ, թե ինչ 65 հազար դոլարի մասին է խոսքը։ Նման գումար մենք չենք ստացել։ Բյուջեով նախատեսված՝ կառավարության պահուստային ֆոնդից գումարները հատկացվում են կառավարության որոշմամբ՝ նպատակային ծախսերի համար։ Կառավարության որոշմամբ ԱԺ172ին հատկացվել է գումար՝ ԱԺ աշխատակազմի աշխատողներին տարեվերջյան հավելյալ վարձատրության համար, որը կարգավորվում է ՀՀ քաղծառայողների վարձատրության մասին օրենքով։ Ուրիշ գումար կառավարությունը ԱԺ172ին չի հատկացրել։ Հայտնի է, որ կառավարության կողմից հատկացված նպատակային գումարը հնարավոր չէ այլ նպատակի ծառայեցնել մի պարզ պատճառով՝ գանձապետական բաժանմունքների կողմից գործարքը չի կատարվի։ Ուզում եմ տեղեկացնել նաեւ, որ ԱԺ-ի աշխատակազմի եւ Վերահսկիչ պալատի համար պահեստային տնտեսության տարածքում լրացուցիչ աշխատասենյակներ կառուցելու համար գումարի հատկացումը նախատեսվել էր 2002172ի դեկտեմբերին՝ 2003-ի պետական բյուջեն հաստատելիս, իսկ այդ ժամանակ Արթուր Բաղդասարյանը դեռեւս ԱԺ նախագահ չէր։ Ի դեպ, երկու օր շարունակ խմորվող իրադարձությունների մասին հարկ եմ համարում ասել՝ չորեքշաբթի օրը, կառավարության հետ հարցուպատասխանից հետո՝ Հակոբ Հակոբյանը իմ ներկայությամբ մոտեցավ ԱԺ նախագահին, ներողություն խնդրեց եւ ասաց, որ իր հարցը սխալ է ընկալվել»: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել