Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՈԱԼԻՑԻՈՆ ԵՎՍ ՄԻ ՓՈՐՁԱՔԱՐ

Հոկտեմբեր 01,2004 00:00

ԿՈԱԼԻՑԻՈՆ ԵՎՍ ՄԻ ՓՈՐՁԱՔԱՐ

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը սեպտեմբերի
սկզբին մեկ ամսով հետաձգեց «ՀՀ քաղաքացիների «Հայխնայբանկում» առ 01.01.93
թ. ավանդադրված գումարների վերականգնման, փոխհատուցման եւ մարման երաշխիքների
մասին» օրենսդրական նախաձեռնությունը: Մեկամսյա ժամկետը լրանում է հաջորդ
եռօրյայում՝ ուստի ներկոալիցիոն տարաձայնությունների եւս մի առարկա այդ օրինագիծը,
դարձյալ չհետաձգվելու դեպքում, հայտնվելու է նիստերի օրակարգում:
Նշենք, որ սա բացառիկ նախաձեռնություն է՝ հենց թեկուզ դրա ներքո ստորագրած պատգամավորների քանակով: Որպես օրինագծի հեղինակներ են հանդես եկել 34 հոգի. ճիշտ է, նրանցից մեկը դրանից հետո նշանակվել է նախարար, իսկ մյուսը՝ մահացել: Օրինագծի ներքո առաջինը ստորագրել է ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, եւ նրան հետեւել է «Օրինաց երկրի» ամբողջ կազմը: Շատ են «Ժողպատգամավորի» անդամները՝ խմբի ղեկավար Կարեն Կարապետյանի գլխավորությամբ: Ավանդների փոխհատուցման վերաբերյալ օրինագծին միացել են անգամ ՀՅԴ խմբակցության մի պատգամավոր՝ Միքայել Վարդանյանը, եւ երկու ընդդիմադիրներ՝ Էմմա Խուդաբաշյանը եւ Աղասի Արշակյանը: Վերջինս հեղինակել էր Ավանդները փոխհատուցելու հնարավորություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովին ներկայացված 5 նախագծերից 3-ը: Սակայն ամենաուշագրավն այդ ցուցակում հանրապետական Ռաֆիկ Պետրոսյանի եւ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Մխիթարյանի առկայությունն է: Եվ սա այն պայմաններում, երբ ՀՀԿ-ն դեմ է այս նախաձեռնությանը:

Օրինագծի համաձայն՝ ամբողջությամբ փոխհատուցման է ենթակա 1993-ի հունվարի 1-ի դրությամբ «Հայխնայբանկի» ավանդային հաշիվներում առկա 8 211 708 006.96 խորհրդային ռուբլի կազմող գումարը: Ըստ այս նախաձեռնության՝ ավանդների փոխհատուցման գործընթացը պիտի սկսվի 2005թ. հունվարի 1-ից եւ ավարտվի մինչեւ 2019 դեկտեմբերի 31-ը՝ ըստ սահմանված առաջնահերթությունների: Փոխհատուցման գումարների հիմնական աղբյուր է համարվում բյուջեն, որում, ըստ կառավարության՝ չկան նման միջոցներ:

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել