Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ԼՈՒԾՈՒՄԸ ԼԻՆԵԼՈՒ Է ՓՈՒԼԱՅԻՆ»

Սեպտեմբեր 24,2004 00:00

«ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ԼՈՒԾՈՒՄԸ ԼԻՆԵԼՈՒ Է ՓՈՒԼԱՅԻՆ» Ասում է ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Սթիվեն Մանի՝ օրերս արած հայտարարությունն այն մասին, որ ժամանակը չի աշխատում ոչ Հայաստանի եւ ոչ էլ Ադրբեջանի օգտին, կարելի է դիտել Հայաստանի իշխանություններին ուղղված սթափության կոչ: Սթիվեն Մանը զգուշացրել էր՝ «Տարածաշրջանային զարգացումը շրջանցում է Հայաստանին»: ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանն իր վերջին ասուլիսում անմիջապես հակադարձեց՝ «Եվ այդ հարցը (երկաթգծի եւ նավթամուղի մասին է խոսքը- Մ.Ե.) նախապայման դարձնել եւ մեզ վախեցնել, որ մենք ԼՂ հարցում զիջումներ անենք, դա մենք բացարձակապես չենք ընդունում»: Թե որքանով է Ղարաբաղի հիմնահարցը մոտ հանգուցալուծմանը, նույնիսկ Նոստրադամուսը չի կարող գուշակել, սակայն կարծես թե շատերն են համաձայն, որ հարցը ձգձգելը գնալով դառնում է ավելի ու ավելի դժվար: ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը «Առավոտի» հետ զրույցում հիշեցրել է՝ որեւէ հակամարտություն փաթեթով չի լուծվում, լուծվում է փուլերով. «Վստահ եմ, որ լուծումը լինելու է փուլային, ուղղակի 97-ի կամ 98-ի փուլայինը էապես տարբերվելու է 2005-ի փուլայինից»: 1998-ին՝ իշխանափոխության ակտիվ փուլում Ռոբերտ Քոչարյանը պնդում էր, որ Հայաստանը տնտեսական վակուումի մեջ չի հայտնվի, որ Հայաստանն առանց հարեւանների կարող է տարածաշրջանում զարգանալ, տնտեսական աճ գրանցել: Ըստ էության, չորեքշաբթի նույնն ասաց նաեւ Վարդան Օսկանյանը: Թե ինչպիսի տնտեսական աճ է գրանցվել՝ կարելի է բանավիճել: Սակայն խոսքը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասին է, եւ ըստ ԱԳ նախկին նախարարի՝ «արդեն «Լեռնային Ղարաբաղ» բառակապակցությունը ոչ մի տեղ չես հանդիպի, հիմա խոսք է գնում հայ-ադրբեջանական ռազմական հակամարտության մասին՝ ադրբեջանական ինչ-որ տարածքի շուրջ»: Անդրադառնալով Սթիվեն Մանի ակնարկին, որ երկու երկրներում էլ սերունդ է մեծանում, որը ի դեմս հակառակ կողմի՝ թշնամի է տեսնում, պարոն Արզումանյանը նկատեց. «Մանի խոսքն ակնարկ է այն մասին, որ այն, ինչ տեղի ունեցավ Պաղեստինում, երբ ինտիֆադայի ալիք բարձրացավ եւ պարբերաբար այդ ալիքն ուժգնանում էր, նույնը մեզ է սպասվում: Այո, սերունդներ են մեծանում, որոնք ատելության մեջ են դաստիարակվում, որոնք ռեւանշի գաղափարախոսությամբ են մեծանում, եւ գալու է պահը, երբ այդ ամենը կվերածվի կոնկրետ գործողության: Ի վիճակի կլինի՞ Հայաստանը դիմակայել՝ դժվար է ասել: Սակայն զարգացումները ցույց են տալիս, որ՝ ոչ, քանի որ լիովին մեկուսացված լինելով՝ Հայաստանի տնտեսությունը չի կարող Ադրբեջանի տնտեսության պես զարգանալ: Իսկ որ Ադրբեջանն ու Վրաստանը զարգանալու են շատ ավելի ինտենսիվ, արդեն ակնհայտ է»: Հարավային Կովկասը արտաքին աշխարհը դիտում է մեկ միավոր, եւ նրա մաս կազմող երկրներն առանձին-առանձին հետաքրքրություն չեն ներկայացնում աշխարհի համար: Մեր զրուցակցի գնահատմամբ. «Տարածաշրջանի զարգացման գրավականը ինտեգրումն է եւ տարածաշրջանային ծրագրերի իրականացումը: Մենք միայն որպես տարածաշրջան կարող ենք Եվրոպայի մաս դառնալ: Մի կողմից մենք հայտարարում ենք, որ մեր արտաքին քաղաքական առաջնայնություններից է Եվրոպային ինտեգրվելը, բայց մեր քայլերով դա անհնարին ենք դարձնում: Միայն երեքով (Ադրբեջանի եւ Վրաստանի հետ) կարող ենք ինտեգրվել: Դա մեզ բացահայտ էլ են ասում, չենք հասկանում»: Ալ. Արզումանյանը այս գործընթացներում կարեւորում է Թուրքիայի դերը: Ըստ այդմ, Թուրքիայի՝ ԵՄ172ին անդամակցությունը միայն օգտակար կարող է լինել. «Թուրքիայի միջոցով մենք կարող ենք առնչվել Եվրոպայի հետ: Շատ տարօրինակ է, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները այդպիսի վայնասուն են բարձրացրել ԵՄ8211ին Թուրքիայի անդամակցության հետ կապված: Ինչ-ինչ մարդկանց են գտնում այս կամ այն երկրից, ցույց են տալիս որեւէ հիմար պատգամավոր Ֆրանսիայից (այդպիսիք ցանկացած երկրում էլ կան), որը հիմար հայտարարություններ է անում, հետո էլ մեկնաբանվում է, թե այսինչն էլ է դեմ: Մինչդեռ մենք պետք է շահագրգիռ լինենք, քանի որ Թուրքիան որպես երկիր կփոխվի, քաղաքացիական հասարակությունը կամրապնդվի եւ կարեւորը՝ մենք կունենանք սահման Եվրոպայի հետ, որը հնարավոր կդարձնի մեր երբեւիցե անդամակցությունը ԵՄ-ին»: Վերադառնալով Ղարաբաղի հիմնախնդրին՝ պարոն Արզումանյանը մասնավորեցրեց, որ Հայաստանի այսօրվա իշխանությունների համար սպասողական վիճակը ձեռնտու է, թեպետ, ըստ նրա, եթե իշխանությունը մտածում է ժողովրդի բարեկեցության մասին, հիմնահարցը պետք է օր առաջ լուծվի, որովհետեւ դա խոչընդոտում է մեր երկրի զարգացմանը։ «Երբ Ադրբեջանը գիտակցի, որ պատրաստ է հարցը լուծել զենքի ուժով, անպայման փորձելու է»,172 կարծիք հայտնեց ԱԳ նախկին նախարարը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել