Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եթե Թուրքիան Մասիսները վերադարձնի

Սեպտեմբեր 23,2004 00:00

Եթե Թուրքիան Մասիսները վերադարձնի Միայն այդ դեպքում է համաձայն պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը հայաստանցի զինծառայողների՝ Իրաք գործուղմանը 172 Ինչպե՞ս եք գնահատում հայ172ռուսական հարաբերությունների ներկա վիճակը։ 172 Ես ականատես ը եւ վկան եմ նորանկախ Հայաստանի ամենածանր տարիներին ՌԴ պահվածքին եւ վարքագծին, որը այլ կերպ, քան խոր դաշնակցային եւ բարեկամական չեմ կարող անվանել։ Սակայն առկա հայ172ռուսական հարաբերությունների մակարդակը համարում եմ անբավարար։ Ավելին, վերջին երկու տարիներին հայ հասարակությունն է կրկնակի անգամ «ապառուսամետացել»։ Միեւնույն ժամանակ համոզված եմ, որ հատկապես այսօրվա աշխարհաքաղաքական բուռն զարգացումների պայմաններում գոյություն ունի Ռուսաստանի հետ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների փոխշահավետ զարգացման անսահմանափակ դաշտ: – Համաձա՞յն եք, որ ռուսական ռազմաբազաների առկայությունը ՀՀ-ում տարածաշրջանը ապակայունացնող հանգամանք է: – Համաձայն չեմ: Այսօր ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում կատարում է կայունացնող եւ հավասարակշռող գործառույթ: Հայաստանը տեսանելի հեռանկարում պետք է պահպանի ռազմաքաղաքական այդ կողմնորոշումը: Հայ-ռուսական ռազմական հարաբերությունները իրավական առումով գրեթե կատարյալ են, ազգային անվտանգության խնդիրների առումով՝ անփոխարինելի: Ռազմադաշնակցային հարաբերությունները ստեղծվում, ծավալվում եւ խորանում են այնքանով, որքանով համատեղելի են կողմերի ազգային շահերը: Այս խնդրի քննարկումը չի կարելի սիրողական դաշտ տեղափոխել: – Ինչպե՞ս եք վերաբերում հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությանը, ի դեպ, ինչի մասին հարցադրում էր արել նաեւ Վազգեն Սարգսյանը ԱՄՆ փոխնախագահ Ալբերտ Գոռի հետ հանդիպման ժամանակ՝ խնդրելով ճնշում գործադրել Թուրքիայի վրա սահմանը բացելու համար: – Ընդհանրապես՝ դրական, սակայն այսօր՝ խիստ բացասական: Նվազագույն դիմադրողականությունից եւ պետական կարգավորումից զուրկ հայաստանյան տնտեսությունը, ինչու ոչ՝ նաեւ հասարակությունը, թուրքական ապրանքաֆինանսական էքսպանսիային կդիմանա 4-6 ամիս: Սահմանի բացումը արդարացված կլիներ քաղաքական երկու իրողությունների առկայության դեպքում. նախ՝ առանց դրա Հայաստանը կործանվում է, եւ երկրորդ՝ որ Թուրքիան հիմնավորապես փոխել է իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ: Երկուսն էլ այսօր գոյություն չունեն: Իսկ Վ. Սարգսյանը վստահ էր, որ երկիրը թռիչքային զարգացում է ունենալու, վստահ էր, որ հասարակությունը համախմբված եւ միասնական է լինելու: Իհարկե, այս դեպքում սահմանի բացումը հօգուտ Հայաստանի կլիներ: Հայաստան-Թուրքիա հարաբերությունները ստանդարտ մոտեցումներ չեն հանդուրժում: – Ճի՞շտ եք համարում հայ զինվորների գործուղումը Իրաք: – Դրա հետեւանքները կարող են այնքան ծանր լինել, որ կարելի է արդարացնել մի դեպքում միայն՝ եթե դրա դիմաց ԱՄՆ-ը ճանաչի Ղարաբաղի անկախությունը եւ Թուրքիային ստիպի Հայաստանին վերադարձնել Մասիսները, Անին, Նախիջեւանը եւ ընդունել ցեղասպանողի մեղքերը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Բայց սա կարծես գիտաֆանտաստիկայից էլ դուրս է: Հարցազրույցը՝ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել