Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գթասրտությունը՝ որպես կարգախոս

Սեպտեմբեր 21,2004 00:00

Գթասրտությունը՝ որպես կարգախոս Մեր օրերում, երբ ինքնահոսի են թողնված մարդկային բարձր արժեքներն ու վեհ զգացումները, ակամայից հոգիդ լցվում է, երբ այս թոհուբոհի մեջ տեսնում ես մարդկանց, որոնք կարող են իրենց հոգու բարությունը, կամեցողությունն ու գթասրտությունը ներդնել հանուն վաղվա սերնդի առողջ ապագայի։ Սրանք լոկ խոսքեր չեն. մեզանում իրոք կան մարդիկ, ովքեր սեփականը պատրաստ են հանրային դարձնել հանուն ազգի, ապագա սերնդի ու մեր վաղվա օրվա։ Մեզանում վերջին տարիներին ամրապնդվել է բարերար ասելով ընկալել անպայման սփյուռքահայ հայրենակիցների, այնինչ հենց մեր կողքին, մեր շարքերում կան իրական բարերարներ, ովքեր ապրում են մեզ հետ մեր հոգսերով, իրական բարերարի հոգու մեծությամբ ու համեստությամբ։ Խոսքերս հաստատելու եւ վկայելու է գալիս վերջերս տեղի ունեցած մի անօրինակ բարեգործական ակցիա, որն ընդգրկել էր մեր իրականության ամենաանպաշտպան խավը՝ մանկատան երեխաներին։ Այս բարեգործական միջոցառումն իրականացվել է հանրահռչակ «Նեսթլե» ֆիրմայի մանկական սննդի Հայաստանում միակ պաշտոնական ներկայացուցիչ «Ա. Երիցյան եւ որդիներ» կազմակերպության եւ անձամբ Արտակ Երիցյանի նախաձեռնությամբ ու ընդգրկել է Երեւան քաղաքի եւ հարակից շրջանների մանկատները։ Հաշվի առնելով, որ բարձրորակ եւ էկոլոգիապես մաքուր մանկական սնունդը յուրահատուկ նշանակություն ունի մանկան ֆիզիկական եւ հոգեկան զարգացման գործընթացում, կարելի է ասել, որ շվեյցարական արտադրության այս սնունդը եզակիներից է, որն իրապես ապահովում է երեխայի լիարժեք աճը։ Հայր եւ որդի Երիցյանները երկար տարիներ զբաղվում են այս սննդի Հայաստան ներկրումով եւ սրան միշտ ուղեկցում է բարեգործական մեծածավալ գործունեությունը, կարիքավոր երեխաների հովանավորությունը, մանկատների սննդային ապահովումը եւ այլն։ Անցած շաբաթ տեղի ունեցած եռօրյա ակցիան տեւական գործընթացի տրամաբանական շարունակությունն է։ «Մեր բալիկներն արդեն ճանաչում են իրենց բարերարին եւ հրճվում են նրան բակում տեսնելիս։ Ես վստահ եմ, որ այս ակցիան ինչպես առաջինը չէ, այնպես եւ վերջինը չի լինելու, ես դա տեսնում եմ այս երիտասարդի աչքերում»,172 ասաց 2-7 տարեկան երեխաների հատուկ տիպի մանկատան տնօրեն Գրետա Հայրապետյանը։ Այցելած բոլոր մանկատներում երեխաները հատուկ խինդով էին ընդունում ոչ միան շիլաներն ու հյութերը, այլեւ տետրերը, գրիչներն ու խաղալիքները, իսկ փուչիկների աննախադեպ առատությունը հատուկ տոնական տրամադրություն ու շուք էր հաղորդում այցելությանը։ Երեւան քաղաքի մանկատան նորածին բալիկները նվեր ստացան նաեւ հագուստի պարագաներ ու հատուկ մանկական գդալիկներ, ինչը կարեւոր է այդ տարիքային խմբի համար։ Մանկատան տնօրեն Լիանա Կարապետյանը շնորհակալություն հայտնեց գթասիրտ հյուրերին եւ պատմեց մանկատան հաջողությունների, ինչպես նաեւ կարիքների եւ սպասելիքների մասին։ Հավատալով վաղվա օրվա պայծառությանը, վստահորեն կարող ենք ասել, որ այս նախաձեռնության շարունակությունը մենք դեռ կտեսնենք ու դեռ կլսենք նրանց կողմից իրականացվող նորանոր բարեգործական միջոցառումների մասին, քանզի այն, ինչ արվում է հոգու կանչով եւ գթասրտության կարգախոսի ներքո՝ միշտ շարունակական է։ Հ. ԲԱԴԱՍՅԱՆ ՀՀ լրագրողների միության անդամ R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել