Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Աշոտ Մանուչարյանին չեմ ճանաչում»

Սեպտեմբեր 18,2004 00:00

Երեկ «Առավոտի»
խմբագրություն այցելեց Վրեժ Օսիպյանը, որի լուսանկարը սեպտեմբերի 15-ին տպագրվել
էր
«Առավոտ» օրաթերթում:
Աշոտ Մանուչարյանը ճանաչել է նրան՝ որպես ապրիլի 22-ին իր վրա հարձակվողներից մեկը: Վ. Օսիպյանը պատմեց, որ ինքը Մոսկվայում էր: Մեկ օր առաջ իրեն զանգել եւ ասել են, թե իր նկարը տպագրել են թերթում: Ինքն անմիջապես ինքնաթիռ է նստել, գիշերը եկել Երեւան ու միանգամից՝ «Առավոտի» խմբագրություն: Վ. Օսիպյանն ասաց, որ չի ճանաչում Աշոտ Մանուչարյանին եւ ապրիլի 22-ի դեպքի հետ որեւէ առնչություն չունի: Ներկայացնում ենք այդ զրույցից մի հատված:

– Ինչո՞ւ եք եկել խմբագրություն:

– Եկել եմ ասեմ, որ ընդհանրապես ես կապ չունեմ էդ դեպքի հետ: Չեմ էլ ուզում լսել դրա մասին: Իմ նկարը դուրս ա եկել «Առավոտ» թերթի մեջ, գիշերը ժամը 3-ին, 515 ռեյսով իջել եմ, որ պարզեմ՝ ինչի՞ եք իմ նկարը տպում, ինչի՞ եք ինձ վարկաբեկում էս քաղաքում:

– Իսկ դուք ապրիլի 22-ին Երեւանո՞ւմ էիք:

– Հա, Երեւանում եմ եղել:

– Կա՞ն մարդիկ, ովքեր կասեն, թե այդ ժամին որտեղ եք եղել:

– Ժամերը չեն կարա ասեն: Ժամերը, ընդհանրապես, ժամը 1-ից, 12-ից, 11-ից հետո պարապմունքի եմ գնում, գալիս եմ տուն:

– Աշոտ Մանուչարյանը ասում է, որ հարձակվողներից մեկը դուք եք եղել:

– Շատ սխալվում ա Աշոտ Մանուչարյանը: Շատ սխալվում ա, ես պատրաստ եմ ամենավերջի օրգաններից, ամենանորմալ օրգաններից մարդ բերեն, որ քննեն ինձ, որ տեսնեն, որ ես չեմ: Ես կապ չունեմ ընդհանրապես իր գործերի հետ, ընդհանրապես քաղաքական գործերի հետ:

– Իսկ ապրիլի 5-ին դուք «Նաիրիի» մո՞տ էիք: Փաստորեն, ձեզ ճանաչել է. գիտեք, թե ինչ նկար է դա, լրագրողների վրա բռնություններ գործադրելու օրը՝ ապրիլի 5-ին:

– Ցույցի՞ նկարն եք ասում, պատահական նկար է սա, կայնել եմ, տղերքին բարեւել եմ, տեսել եմ անախորժություններ եւ այլն, թողել-հեռացել եմ: 10 րոպե եմ ընդամենը այդտեղ կանգնել:

– Մենք ձեր ասածները միայն տպում ենք: Մենք որեւէ ատյան չենք, մենք չենք ասում՝ մեղավոր եք: Դա դատարանի գործն է, երեւի ձեզ կկանչեն քննիչները:

– Պրոբլեմ չկա, ես պատրաստ եմ, ես պատրաստ եմ, որ իմ անունը չվարկաբեկվի: Ես հատուկ եկել եմ, որ էս հարցը պարզեմ: Ես ապրում եմ Երեւանում, երբ ուզում են, կարող են կանչել:

ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել