Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐԱՅԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԻՑ

Սեպտեմբեր 16,2004 00:00

ԱՐԱՅԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԻՑ Արայիկ Հայրապետյանի նախընտրական կենտրոնական շտաբը երեկ հանդես եկավ հայտարարությամբ, որում ասված է. «2004 թվականի օգոստոսի 29-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների Եղվարդի թիվ 44 ընտրատարածքում Արայիկ Հայրապետյանը հավաքել է առավելագույն ձայներ եւ տարել բացարձակ հաղթանակ, որը, ցավոք, չգրանցվեց, իսկ ընտրությունները ճանաչվեցին անվավեր։ Վստահ ենք, որ սեպտեմբերի 19-ին նշանակված վերաքվեարկության ժամանակ նրա ընտրողները կվերահաստատեն իրենց դիրքորոշումը, եւ նա դարձյալ կստանա ավելի քան 14 հազար ձայն։ Սակայն տեսնելով ընտրական հանձնաժողովների ձեւավորման սկզբունքը, որոնցում ընդգրկվել են օգոստոսի 29-ի խայտառակ ընտրություններն իրականացրած հանձնաժողովների անդամները, Արայիկ Հայրապետյանը հրաժարվում է մասնակցել սեպտեմբերի 19-ի վերաքվեարկության նախընտրական քարոզարշավին։ Լինելով ոչ կուսակցական՝ Արայիկ Հայրապետյանը չի ցանկանում ներքաշվել քաղաքական-կուսակցական կեղտոտ խաղերի մեջ եւ դառնալ որեւէ կուսակցության ընտրագործիք։ Արայիկ Հայրապետյանի նախընտրական կենտրոնական շտաբը շնորհակալություն է հայտնում իր տասնյակ հազարավոր ընտրողներին, «Նիգ-Ապարան» հայրենակցական միությանը, ընկերներին, համախոհներին՝ ընտրարշավում նրան սատարելու համար»։ Նշենք, սակայն, որ ինքնաբացարկի ժամկետն արդեն անցել է, եւ Արայիկ Հայրապետյանի անունը մնալու է ընտրաքվեաթերթիկներում։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել