Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խոսք հիշատակի

Սեպտեմբեր 14,2004 00:00

70-րդ
տարում իր մահկանացուն կնքեց հանրապետության ամենավաստակաշատ շինարարներից
մեկը՝ «Երեւանշին» արտադրական միավորման հիմնադիր կառավարիչ, պետական գործիչ,
իր էությամբ կառուցող ու արարող, մեծ մտավորական, անզուգական ընկեր ու քաղաքացի
Էդուարդ Ռուբենի Բարսեղյանը։
Երեւանի կառուցապատման ամենապատասխանատու եւ բուռն շրջանը մեծապես կապված է նաեւ Էդուարդ Բարսեղյանի անվան հետ։ Նրա մեծ հայրենասիրությունը, ընդգծված պրոֆեսիոնալիզմը, կազմակերպական յուրահատուկ ունակությունները արդյունավետ ձեւով ի սպաս դրվեցին մեր մայրաքաղաքը շենացնելուն, հայ ճարտարապետության ավանդների շարունակմանն ու զարգացմանը։ Հայ շինարարի նրա պատվախնդրությամբ, մեծ պրոֆեսիոնալիզմով եւ հայրենասիրական ոգով շատ ու շատ երիտասարդներ են դաստիարակվել։ Նա հանուն իր սկզբունքների, ճշմարտության հաստատման՝ միշտ պատրաստ էր զոհաբերությունների, որի շնորհիվ սիրված ու գնահատված մնաց իր գործընկերների շրջանում։ Նա միշտ մտահոգված էր Հայաստանի, հայի ճակատագրով ու ապագայով եւ ելքեր էր որոնում երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար։ Ազգը հզոր ու միաբանված տեսնելու, նրա ապագային հավատալու ցանկությունն ու կամքը նրան կապեց «Ազգային Միաբանության» գաղափարախոսության հետ՝ պրակտիկորեն իրագործելու համար իր քաղաքական դիրքորոշումները։

Էդուարդ Բարսեղյանի տեսակի մարդիկ ծնվում, ապրում եւ հավերժ մնում են իրենց ճանաչողների հիշողության մեջ։

ՀՀ Ազգային ժողովի «Ազգային Միաբանություն» պատգամավորական խմբակցություն

Ա. Գեղամյան

Ա. Կարապետյան

Կ. Առաքելյան

Ն. Ազիզյան

Հ. Մուրադյան

Գ. Կոստանդյան

Ս. Թումանյան

Ա. Արշակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել