Լրահոս
Օրվա լրահոսը

Կասկադը «հնաո՞ճ» է

Սեպտեմբեր 08,2004 00:00

Կասկադը «հնաո՞ճ» է Պալասանյանը որպես հայ ճարտարապետության փրկիչ Անմերժելի է, որ բոլոր ժամանակներում յուրաքանչյուր ժողովրդի փայլ են հաղորդում հենց մտավորականները։ 7017280172ական թվականների մտավորականների փայլուն համաստեղությունից քչերն են մնացել Երեւանում։ Իսկ նրանք, ովքեր մեր կողքին են, արժանի են պատկառանքի եւ գուրգուրանքի։ Նրանց շարքում է բազմաթիվ միջազգային ակադեմիաների անդամ մեր տաղանդավոր ճարտարապետներից մեկը՝ Ջիմ Թորոսյանը։ Հիշում եմ, թե ինչպես էինք ողջ ընտանիքով հետեւում նրա գլուխգործոցներից մեկի՝ Կասկադի կառուցմանը։ Որքա՜ն ուժ, եռանդ եւ նվիրվածություն կար այդ ամենում։ Հիշենք թեկուզ Գրիգոր Խանջյանի հանճարեղ որմնանկարները Ջ. Թորոսյանի կողմից Կասկադում ծրագրված սրահում։ Եվ հանկարծ հայտնվում է պարսկահայ մի շինարար, ոմն Պալասանյան եւ օգտագործելով տարբեր լրատվամիջոցներ եւ լրագրողների, այդ ամենը փորձում է նսեմացնել եւ հողին հավասարեցնել։ «Խոսքի ազատությունը» թույլ է տալիս միջակությունը ներկայացնել իբրեւ հանճար, իսկ 80172ամյա տաղանդաշատ ճարտարապետին՝ վիրավորել։ Հրապարակումներից մեկում, օրինակ, Բոտերոյի Կատուն գրվում է մեծատառով, իսկ Կասկադի մասին վիճաբանությունները արհամարհանքով անվանվում են «մկների իրարանցում»։ Այսինքն՝ իրենցից ոչինչ չներկայացնող եւ հիմար խոսակցություններ։ Այդ հրապարակումների եւ հաղորդումների հիմնական միտքը հետեւյալն է. այն Երեւանը, որը կառուցվել է տասնամյակների ընթացքում, ոչինչ չարժե եւ ահա եկավ հանճարեղ Պալասանյանը, եւ ամեն ինչ տեղը կընկնի։ Նման բոլշեւիկյան տեսակետի հետ անիմաստ է վիճել, հիշենք միայն, որ սովետական ծանր տարիներին մեր հեղինակությունները ստեղծում էին ու կառուցում՝ դիմակայելով Մոսկվայի ապազգային քաղաքականությանը, եւ արդյունքում ունենք այն, ինչ կա եւ, իհարկե, շատ ավելի ներդաշնակ, քան այսօրվա Երեւանի բազմաթիվ կառույցները՝ խառնաշփոթ եւ հիմնականում անճաշակ։ Հավանաբար, հեղինակային իրավունքը Պալասանյանի «թուլություններից» է։ Հիշում եմ, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառուցման ժամանակները, երբ ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի ներկայությամբ անգամ «շինարար» Պալասանյանը ներկայանում էր որպես կառույցի հեղինակ։ Ջիմ Թողոսյանի Կասկադը դարձել է երեւանցիների սիրելի վայրը եւ եթե Պալասանյանը ծաղիկների տունկ է կազմակերպել եւ մաքրել տարածքը, ապա, ըստ երեւույթին, միայն հայրենասիրությունը չէ, որ դրդում է նրան այդպես վարվել։ Վստահ եմ, որ «Գաֆէսճեան» հիմնադրամի կողմից նա վարձատրվում է հավուր պատշաճի եւ ոչ այնպես, ինչպես մեր ճարտարապետները։ Նշեմ, որ եթե Ջ. Թորոսյանը իր աշխատանքային խմբի հետ չծրագրեր եւ չկառուցեր Կասկադը, այսօր Պալասանյանը չէր ունենա այն «օբյեկտը», որի նկատմամբ կհայտարարեր իր հեղինակային իրավունքների մասին։ Հիմա էլ ստացվում է, որ «շինարար» Պալասանյանը իրեն իրավունք է վերապահում փնովել մեր ճարտարապետներին եւ որոշել, թե ինչպես եւ ինչ ոճով պետք է շարունակվի Կասկադի կառուցումը։ Եթե Կասկադը այդքան թույլ, անհետաքրքիր եւ հնաոճ կառույց է, ապա ինչու եք ձգտում տիրանալ այդ ամենին եւ իր, այսպես կոչված, «մոդեռն ոճով» շարունակել կառույցը։ Հետաքրքիր է, թե ի՞նչ եք հասկանում «մոդեռն» ասելով։ Տ. ՀԱԿՈԲՅԱՆ, պրոֆեսոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել