Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԱՆՈՒՆ՝ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Սեպտեմբեր 07,2004 00:00

ՆՈՐ ԱՆՈՒՆ՝ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ Վերջին տարիներին Երեւանում լայն թափով իրականացվում են կառուցապատման ու բարեկարգման աշխատանքներ, ինչի արդյունքում մեր մայրաքաղաքն ավելի գեղեցկանում ու բարգավաճում է: Մայրաքաղաքի՝ մեզ հարազատ շենքերի եւ շինությունների կողքին վեր են խոյանում ճարտարապետական նոր ու հետաքրքիր լուծումներով մշակութային օջախներ, հյուրանոցային համալիրներ, սպասարկման օբյեկտներ, ինչպես նաեւ էլիտար բնակելի համալիրներ, որոնք համապատասխանեցվում են ժամանակի պահանջներին: Բնակարանաշինության ոլորտում ձեւավորվում է շուկայի նոր՝ էլիտար բնակարանաշինության հատվածը: Շուկայի այս մասում մի քանի ընկերություններ են եղանակ ստեղծում, որոնցից մեկը «Էլիտ Փրոջեքթ Շին»- ն է: Ընկերությունը թոփ-մենեջմենթ է իրականացնում էլիտար բնակարանների եւ հասարակական համալիրների շինարարության, սպասարկման, ինչպես նաեւ բնակարանների ներքին հարդարման եւ դիզայնի ոլորտում: Ինչպես նշեց ընկերության հիմնադիրներից մեկը՝ գլխավոր տնօրեն Արմեն Մկոյանը, «Էլիտ Փրոջեքթ Շին»-ը միակ ընկերությունն է Հայաստանում, որն արժանացել է որակի կառավարման ISO 9001-2000 միջազգային ստանդարտի սերտիֆիկատի՝ թոփ-մենեջմենթի բնագավառում: Չնայած իր երիտասարդ տարիքին՝ ընկերությունն արդեն շահագործման է հանձնել Երեւանի Պուշկինի փողոցում գտնվող երեք շենքերից բաղկացած բնակարանային համալիրը, որն աչքի է ընկնում ճարտարապետական հետաքրքիր լուծումներով: Նախանշված ժամանակին ավարտին են մոտենում Ամիրյան փողոցում կառուցվող PREMIUM դասի բնակարանային համալիրի շինարարական աշխատանքները, որն առայժմ Երեւանի ամենաբարձր բնակելի կառույցն է (մասնաշենքերից մեկը 17 հարկանի է): Բնակարանաշինության ոլորտի մասնագետները երաշխավորում են նոր շինությունների բարձր սեյսմակայունությունը, քանի որ դրանք կառուցվում են ինժեներական տեխնոլոգիաների վերջին պահանջներին համապատասխան, մոնոլիտ երկաթբետոնե կոնստրուկցիաներով: Ընկերության ներկայացուցիչները հավաստիացնում են, որ իրենք կառուցում են նրանց համար, ովքեր նախընտրում են ճարտարապետական ինքնատիպ լուծումներ, ժամանակակից ինժեներատեխնիկական հագեցվածություն, զարգացած ենթակառուցվածքի առկայություն, շենքերի բարձրակարգ սպասարկում: Ըստ ընկերության իրացման բաժնի պետ Էդուարդ Հախինյանի, մեծ է այն աշխատանքների ծավալը, որոնց իրականացումը ընկերությունը նախաձեռնել է ներկա պահին: Մեծ թափով առաջ են գնում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտակայքում՝ Զավարյան եւ Ռոստոմի փողոցների խաչմերուկում գտնվող բիզնես դասի «Մեր բակը» համալիրի կառուցման աշխատանքները: Մշակման փուլում են Դեմիրճյան փողոցում կառուցվելիք PRMIUM դասի «Կասկադ» անունը կրող շենքի, Մաշտոցի պողոտայի՝ DE LUXE դասի բնակարանային համալիրի եւ Խորենացու փողոցի՝ A դասի բիզնես172կենտրոնի կառուցման ծրագրերը: Եթե վերջինները նախատեսված են առավել հարուստ խավի համար, ապա «Մեր բակը» համալիրի բնակարանները միջին խավի համար են նախատեսված, որի ձեւավորումը Հայաստանում ընկերությունը խիստ կարեւորում է: Քաղաքի այն հատվածը, որտեղ կառուցվում է «Մեր բակը» բնակարանային համալիրը, աչքի է ընկնում տրանսպորտային միջոցների հասանելիությամբ, մանկապարտեզների, դպրոցների, խոշոր առեւտրային կենտրոնների առկայությամբ: Համալիրն ունենալու է 6000 քմ ցանկապատված տարածք, որտեղ շուրջօրյա հսկողություն է իրականացվելու անվտանգության ծառայության կողմից: Բարեկարգ, հարմարավետ բակում մանուկների համար նախատեսված է կառուցել խաղահրապարակ, կանաչապատ սիզամարգերի ու շատրվանների հարեւանությամբ՝ ամառային սրճարան: Շինության առաջին հարկում բնակիչների տրամադրության տակ կլինեն ֆիտնես172կենտրոնը, բիլիարդի եւ սեղանի թենիսի խաղասրահները, մարզասրահը, գեղեցկության սրահը, փոքրիկ խանութն ու դեղատունը, լվացքի ընդունման եւ քիմմաքրման կետերը: Այս ամենը թույլ կտա բնակչին լուծել կենցաղային շատ խնդիրներ, հետեւել առողջության պահպանմանը, կազմակերպել երեխաների ազատ ժամանակը՝ դուրս չգալով համալիրի տարածքից: Առաջին հարկում իր տեղը կգտնի նաեւ խոհանոցային մաս ներառող հարմարավետ սրահը՝ նախատեսված զանազան միջոցառումների համար: Երկհարկանի ստորգետնյա ավտոկանգառը համալիրի բնակիչներին կազատի մեքենայի կայանման՝ մայրաքաղաքին հատուկ խնդրից: Ահա այն փոքր ներդաշնակ աշխարհը, որն առաջարկում է ձեզ «Էլիտ Փրոջեքթ Շին» ընկերությունը վստահեցնելով, որ գնորդը միայն կշահի, քանի որ արժեթղթերի եւ տարադրամային ներդրումների անկայուն ֆոնի վրա ընկերությունից ձեռք բերած բնակարանը կդառնա բավականին հաջող ներդրում: R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել