Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԺԱՌԱՆԳՆԵՐԻՆ

Սեպտեմբեր 04,2004 00:00

ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԺԱՌԱՆԳՆԵՐԻՆ Այս տարվա սեպտեմբերի 1-ից 1888-1915թթ. Օսմանյան կայսրությունում «Նյու Յորք լայֆ ինշուրնս» ընկերության հետ կյանքի ապահովագրման պայմանագիր կնքած անձանց ժառանգները կարող են փոխհատուցում ստանալու համար ներկայացնել դիմումներ: Այս մասին երեկ լրագրողներին ասաց Վարդգես Եղիայանի փաստաբանական գրասենյակի պատասխանատու Արման Բաղդոյանը: Նա նշեց, որ «Նյու Յորք լայֆի» տրամադրած արխիվային փաստաթղթերում հայտնաբերել են շուրջ 2300 հայերի պայմանագրեր: Մոտ 10.5 միլիոն դոլար կբաշխվի ժառանգորդների միջեւ: Կազմվել է հատուկ հանձնաժողով, որը կստուգի ժառանգորդների ներկայացրած փաստաթղթերի իսկությունը: Ստեղծվել է ինտերնետային էջ https://armenianinsurancesettlement.com/PolicyList. pdf հասցեով, որը պարունակում է ամբողջական ինֆորմացիա՝ դիմումները ներկայացնելու կարգի, իրենց կյանքը ապահովագրած անձանց մասին: Նույն հարցով երեկ լրագրողներին հանդիպեց նաեւ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Ըստ նախարարի, այդ ինտերնետային էջում հայկական անունները ներկայացված են արեւմտահայերենի լատինատառ տարբերակով, ինչը առաջացրել է աղավաղումներ: Նախարարությունը հրավիրել է հայկական ազգանունների մասնագետի, որի օգնությամբ կներկայացվի ապահովագրական պոլիսում եղած անունների ու ազգանունների հնարավոր հայերեն տարբերակը: Ցուցակը պատրաստ կլինի սեպտեմբերի 20172ին։ Բացի դա, ապահովագրական պոլիսներ ունեցող անձանց ցուցակը, հայցի ձեւերը կտարածվեն հանրապետության բոլոր փոստային բաժանմունքներում: Նախարարը նշեց, որ իրենք պատրաստ են աջակցելու նաեւ նրանց, ովքեր ունեն ապահովագրական պոլիսներ, սակայն ցուցակում ընդգրկված չեն: Հ. ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել