Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅ ԱՐԻՆԵՐԻ՝ ՀԱՅ ԱՐՎԱՄՈԼՆԵՐԻ ԴԵՄ

Սեպտեմբեր 04,2004 00:00

ՀԱՅ ԱՐԻՆԵՐԻ՝ ՀԱՅ ԱՐՎԱՄՈԼՆԵՐԻ ԴԵՄ Հայ արիական միաբանությունն ըմբոստացած է, որ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունները, հատկապես եզդիներն ու հրեաները, կենցաղային խնդիրները փորձում են դարձնել միջէթնիկական հարց: Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը երեկ այդ առիթով իր մտահոգություններն «Առավոտին» փոխանցելով՝ վրդովվեց. «Դիմում են տարբեր միջազգային կառույցների, փաստորեն, Հայաստանի վրա դրսից տղա են բերում»: Իսկ որ եզդիների, ըստ Ա. Ավետիսյանի՝ «հոգեւոր չոբանը» Հայաստանը հայտարարում է եզդիների հայրենիք, ազգայնականներին պարզապես զայրացնում է. «Հայաստանն ազգային փոքրամասնությունների համար կարող է լինել ծննդավայր, պետություն, որի քաղաքացիներն են իրենք: Թող ապրեն, եթե ուզում են, եթե ապրելու այլ տեղ չունեն, բայց Հայաստանը հայերի հայրենիքն է: Իրենց հայրենիքը Միջագետքն է»: Սակայն Ա. Ավետիսյանը «ստորացուցիչ» է որակում, որ «ազգային փոքրամասնությունների, հատկապես՝ հիվանդ հոգեւոր հովիվ-շեյխ-ռաբինների միջոցով այս խժդժությունները խթանում են «հայ» հորջորջվող հիվանդ- համասեռական ու ապազգային պետական բարձրաստիճան այրերն ու ԱԺ որոշ պատգամավորներ»: Նրանց անունները հայ արիները կհրապարակեն վերջին ճշգրտումներն ավարտելուն պես: Ի դեպ, նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանն այս առիթով հայտարարել էր, որ եթե Ա. Ավետիսյանը չի հրապարակում արվամոլների մասին իր ունեցած տվյալները, ապա դա ազգադավ գործունեություն է: Մեր զրուցակիցն ասաց. «Այն մականունները, որ մենք տալիս ենք, իրենք ավելի վաղուց գիտեն: Գ. Իսագուլյանն ինձնից հինգ անգամ ավելի շատ տեղեկություն ունի, ուրեմն նա հինգ անգամ ավելի ազգադավ է: Թող մեզ չդրդեն ժամանակից շուտ մի բան ասելու, որ կեղծ դատավարությունների միջոցով հարցը կարողանան կոծկել»: Ի պատասխան Սուրեն Սուրենյանցի՝ Հայ արիական միաբանությանը տրված «խմբակ» որակմանը եւ դրա փակման անհրաժեշտության մասին հայտարարությանը, Ա. Ավետիսյանն ասաց. «Նախկին ՀՀՇ-ական այդ լակոտը «Հանրապետությունն» ուզում է վերածել ՀՀՇ-ի մասնաճյուղի: Ա. Սարգսյանին եւ Բազեյանին խորհուրդ կտամ շուտափույթ ազատվել նրանից»: Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել