Լրահոս
Օրվա լրահոսը

ՒՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԳԼԵՆԴԵԼՈՒՄ

Սեպտեմբեր 03,2004 00:00

ՒՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԳԼԵՆԴԵԼՈՒՄ

Ըստ «Արմինֆո» գործակալության, օգոստոսի 30-ին Գլենդելում Վանիկ
Տեր-Գալուստյան անուն-ազգանվամբ մի հայ իր բարեկամուհու տանը ինքնասպան է
եղել, երբ ոստիկանությունը պաշարել է տունը եւ փորձում էր բնակարանից դուրս
բերել նրան:
Ըստ ոստիկանության հաղորդած տվյալների, Վանիկ Տեր-Գալուստյանը ոստիկանության կողմից փնտրվում էր եւ ապաստանել էր մի բարեկամուհու տանը: Ոստիկանությունը երկուշաբթի կեսօրին, ժամը 12:30-ին, պաշարել է տունը եւ 6 ժամ բանակցություններ վարել` համոզելով Վանիկին տնից դուրս գալ: Վանիկը մերժել է երկխոսության առաջարկը եւ 9 ժամ հետո, երբ ոստիկանությունն սկսել է արցունքաբեր գազ արձակել, ինքնասպան է եղել` կրակելով կրծքին:

Գործողությունից առաջ ոստիկանները մոտավորապես 100 հոգու հեռացրել
էին մերձակա սրճարաններից ու բնակարաններից: Ժամերով խճողված է եղել նաեւ
Վենտուրա մայրուղին: Ոստիկանությունն անմիջապես Գալուստյանին փոխադրել է
հիվանդանոց, սակայն պարզվել է, որ նա արդեն մահացած էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել