Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՐՅՈՒՆՍ ՉԵՄ ՎԱՃԱՌՈՒՄ»

Սեպտեմբեր 03,2004 00:00

Ասում է ՀԺԿ անդամ Գրիշա Վիրաբյանը

Ինչպես հայտնի է, ՀԺԿ անդամ Գրիշա Վիրաբյանի նկատմամբ հարուցված քրեական գործը՝ ՀՀ ՔՕ 316 հոդվածի 4-րդ մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը), չորեքշաբթի օրը կարճվել է, նրա նկատմամբ քրեական հետապնդումը՝ դադարեցվել: Հետաքրքիրն այն է, սակայն, որ քաղաքական որոշակի եւ նույնիսկ Գ. Վիրաբյանի զինակիցների շրջանակներում սկսել են ակնարկել, թե քրգործի կարճումը իշխանությունների հետ գործարքի արդյունք է: Գ. Վիրաբյանը ի պատասխան՝ հայտարարեց, թե ինքն իր արյունը վաճառքի չի հանում, իսկ քրգործի կարճումն այսպես բացատրեց. «Նախ, արդեն ասել եմ, որ քրգործը փնթի էր կազմված, անտրամաբանական էր եւ չհիմնավորված, եւ այդպիսի գործը ապագա ունենալ չէր կարող: Նույնպիսի փնթի ու անտրամաբանական է նաեւ կարճման որոշման ձեւակերպումը: Անկեղծ ասած, կարծում եմ նաեւ, որ քրգործի կարճման վրա մեծ ազդեցություն ունեցան իմ հաստատակամությունն ու նաեւ՝ հասարակական կարծիքը: Համոզված եմ, որ եթե իմ խափանման միջոցը փոխեին եւ ինձ կալանքի վերցնեին, ես չէի կարող դրա դեմն առնել այն աշխատանքով, ինչ արեցի դրսում եղած ժամանակ: Դա կարող են վկայել եւ իմ փաստաբանները, եւ լրագրողները: Եվ ես ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել լրագրողներին՝ ցանկացած պահին իմ յուրաքանչյուր ահազանգին արձագանքելու համար, նաեւ ՀԺԿ եւ «Հանրապետություն» կուսակցությունների շարքային անդամներին»:

Գրիշա Վիրաբյանի հետ հարցազրույցը կարդացեք վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել