Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՐՋԱՆՈՑԸ» ԾԱՎԱԼՈՒՄ Է ԻՐ ԹԵՎԵՐԸ

Սեպտեմբեր 02,2004 00:00

«ԱՐՋԱՆՈՑԸ» ԾԱՎԱԼՈՒՄ Է ԻՐ ԹԵՎԵՐԸ Զավթումները շարունակվում են Կասկածից դուրս էր, որ քիչ թե շատ պահպանված այս կանաչ գոտին կարող էր գրգռել ռեստորանային բիզնեսով զբաղվող մեծահարուստների ախորժակը։ Մի շարք անգամներ նրանց ոտնձգությունները կանխվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Լավրենտի Բարսեղյանի պայքարի շնորհիվ։ Սակայն տարածքի զավթումները շարունակվում են, հիմնականում՝ Մարզահամերգային համալիրի շրջակայքում։ Մասնավորապես՝ հուշահամալիրի ճանապարհին տեղակայված «Ակոռի» ռեստորանը հարակից անտառակում տեղադրել է սրճարանային տաղավարներ։ Դժվար չէ ենթադրել, որ ժամանակի ընթացքում այդ տարածքն աստիճանաբար կվերածվի հիմնական օբյեկտի։ Ջերմոցի տիրոջ հետ հարցերը ստացվել է լուծել: Մարզահամերգային համալիրի մյուս թեւում տասը տարուց ավելի գործող «Արջանոց» ռեստորանը լայնացրել է իր տարածքը. այստեղ մեկ հարկանի շինությունը դարձել է 4 հարկանի կապիտալ կառույց։ Շինարարական աշխատանքներն ընթանում են բուռն թափով։ Ի սկզբանե երկու ռեստորանների տեղերում եղել են համեստ շինություններ։ Դեռեւս Մարզահամերգային համալիրի կառուցման ժամանակ «Ակոռիի» նախկին փոքր շենքը պետք է ծառայեր լուսանկարչական ցուցահանդեսի սրահ։ Իսկ «Արջանոցի» նախկին տարածքում բանվորական ճաշարան էր։ «Հեղափոխությունից» հետո հասարակական նշանակության այս կառույցները դարձել են մասնավոր անձանց սեփականությունը։ Մի քանի օր շարունակ իրավասու տարբեր պաշտոնյաներից փորձում էինք ճշտել, թե բացի Մարզահամերգային համալիրին տրված 19,4 հա տարածքից, Ծիծեռնակաբերդի այգում հողհատկացման ինչ այլ որոշումներ կան։ Նախ դիմեցինք անցյալ տարվա աշնանից կառավարության որոշմամբ այգու խնամակալությունը ստանձնած Երեւանի Կենտրոն համայնքի «Կանաչապատում» ՊՓԲԸ-ին։ Ընկերության փոխտնօրեն Արտակ Մարուքյանը հավաստիացրեց, որ իրենց ձեռքի տակ նման որոշումներ չկան. «Մենք այգու ծառերի ու բուսականության խնամքի պատասխանատուն ենք միայն»։ Հատկացումներից անտեղյակ էին նաեւ Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության եւ գյուղատնտեսության վարչությունում։ Վարչության պետ Ռոմիկ Կոսեմյանից հետաքրքրվեցինք, թե կարո՞ղ էին որոշում ընդունել՝ առանց իրենց վարչության փորձագիտական եզրակացության։ Պարզվեց, որ քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության ձեռքում է հողհատկացման հետ կապված ողջ գործընթացը։ Մինչդեռ, ցանկացած տարածքի համար, նույնիսկ կարճաժամկետ վարձակալությամբ տրամադրելու որոշում կայացնելուց առաջ, բնապահպանական դրական եզրակացությունը պարտադիր պայման է՝ օրենքով ամրագրված։ Այստեղ այդ պայմանը նույնիսկ ձեւականորեն չի պահպանվել։ Այդ մասին հավաստեց նաեւ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը, դժգոհելով, որ «քաղաքապետարանի հետ այդ հարցում լուրջ պրոբլեմ ունենք, որովհետեւ տարածքներ հատկացնում են առանց էկոփորձաքննություն անցկացնելու»։ Իսկ Երեւանի քաղաքապետարանից որոշումների մասին որեւէ տեղեկություն այդպես էլ չստացանք։ Ինչպես միշտ, թաքցնելն ու լռելը նրանց համար պատասխանատվությունից խուսափելու լավագույն ելքն է։ Բնականաբար, ինչպիսին որոշում տալու անկատար մեխանիզմն է, այսինքն՝ քաղաքապետերի անձնական ցանկությամբ է սկսվում եւ ավարտվում ամեն ինչ, այնպիսին էլ վերահսկողական ծառայությունների աշխատանքն է։ Ավելին ասենք. լուսանկարում պատկերված կիսավարտ ջերմոցը, ծաղիկներ աճեցնելու նպատակով, անցյալ տարի նախաձեռնել է այգու պատասխանատու «Կանաչապատում» ընկերությունը։ Սակայն, ինչպես տեղեկացանք, արգելել են, չեն թողել, գործը կիսատ է մնացել։ Բայց երբեւէ այն ավարտելու հույսը չի մարել, որովհետեւ «Կանաչապատումը» համառորեն ջերմոցի կմախքը չի ապամոնտաժում։ Ծիծեռնակաբերդի այգու ստորոտում, «Հրազդան» մարզադաշտի կողմից այգու տարածք է ներխուժել սպորտային ակումբներից մեկը։ Չենք զարմանա, եթե սպորտսմենների մարզավիճակի «բարելավման» համար ակումբի «անտառոտ» թեւը հետագայում վերածվի ռեստորանի։ Մնացած տարածքներում գլխավոր խնդիրը անտառի չորացումն էր եւ ծառերի հիվանդությունները՝ վատ խնամքի հետեւանքով։ Ճիշտ ժամանակին ջուր ու սրսկում էր ստանում միայն զբոսաշրջիկներին ի ցույց դրվող հուշահամալիրի ճամփեզրի կանաչ գոտին։ ÆëÏ §²ñç³ÝáóǦ ï»ñÁ §åÇݹ ÁÝÏáõÛ½¦ ¿: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել