Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉՎԵՑԻՆ

Սեպտեմբեր 01,2004 00:00

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉՎԵՑԻՆ Կոտայքի մարզի թիվ 44 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը երեկ նիստ է հրավիրել եւ իր որոշմամբ հայտարարել կիրակի տեղի ունեցած ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրությունները անվավեր ճանաչել: Այս ընտրատարածքում կնշանակվի վերաքվեարկություն: Կասկածից վեր է, որ առաջիկայում եւս այս ընտրատարածքում ֆավորիտները կլինեն դարձյալ «Օրինաց երկիրը» ներկայացնող Արտակ Սարգսյանն ու ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հովանավորությունը վայելող Արայիկ Հայրապետյանը: Ի դեպ, թիվ 44 ԸԸՀ-ն նման որոշում է կայացրել՝ առանց որեւէ ընտրատեղամասում քվեատուփերը բացելու եւ վերահաշվարկ կատարելու: Ասում են, թե սա եղել է երկուստեք համաձայնությամբ, ինչպես ընդունված է ասել՝ ՀՀ նախագահի «բարձր հովանավորությամբ»: Համաձայն «Ընտրական օրենսգրքի», ընտրություններն անվավեր ճանաչելու դեպքում նոր ընտրությունները նշանակվում են ընտրությունն անվավեր ճանաչելու մասին որոշման ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 10 եւ ոչ ուշ, քան 20 օր հետո: Բայց այդ ժամկետը երեկ դեռեւս ճշտված չէր այն պատճառով, որ հնարավոր էր թեկնածուներից որեւէ մեկն այդ որոշումը բողոքարկեր կամ ԿԸՀ-ում, կամ դատարանում: Երեկ նման բողոք, սակայն, ԿԸՀ-ն չէր ստացել: Ասել է թե՝ այսօր, թերեւս, ԸԸՀ-ն հստակեցնի վերաքվեարկության օրը: Երեկ «Օրինաց երկիրը» խորհրդի նիստ էր հրավիրել այս ընտրությունների եւ դրանք անվավեր ճանաչելու վերաբերյալ հարցը քննարկելու համար: Սպասվում էր, որ այդ առնչությամբ հայտարարություն է լինելու: Բայց երեկ դեռ ուշ երեկոյան կուսակցությունում սույնի մասին դժվարացան տեղեկություններ տալ: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել