Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՎԿԱՆԵՐԸ ԾԵԾՈՂՆԵՐԻՆ ՉՀԻՇԵՑԻՆ

Սեպտեմբեր 01,2004 00:00

Երեկ Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանում շարունակվեց Խոսրով Հարությունյան-Մեխակ Գաբրիելյան վեճի արդյունքում խուլիգանության համար մեղադրվող երեք անձանց՝ Թեւոս Սաֆարյանի, Օհան Մելիքյանի եւ Հարություն Ալեքսանյանի դատավարությունը։

Ըստ երեկ ցուցմունք տված 6 վկաների՝ 29.06.04-ին, ժամը 12.30-ի սահմաններում, գազալցակայան են եկել չորս մեքենա, որից իջել են մոտ 12-15 մարդ։ Խ. Հարությունյանը եւ Թեւոս Սաֆարյանը տեղի անվտանգության աշխատակից, վկա Մարութ Շահբազյանին երկու անգամ ուղարկել են՝ դուրս կանչելու Գաբրիելյան եղբայրներին, որոնք հրաժարվել են դուրս գալ, ինչից հետո նրանք ներս են մտել ու Թեւոսն ասել է Խ. Հարությունյանին. «Դու գնա, ես բոլոր հարցերը կլուծեմ»։ Այնուհետեւ ներս մտած տղաները ծեծուջարդ են սկսել։

Հավանաբար, «Գիմաս» ՍՊԸ-ն աշխատանքի է ընդունել բացառապես հիշողության կորստով տառապող մարդկանց, կամ նրանք գործում էին ըստ նախապատրաստված սցենարի, քանի որ 5 աշխատակիցներից որեւէ մեկը ծեծուջարդ իրականացրած տղաներից ոչ մեկին չէր հիշում։

Ցուցմունք տվեցին նաեւ տուժողներ, այլ գործով նախնական կալանքի տակ գտնվող Արտակ եւ Սարգիս Գաբրիելյանները։ Ի տարբերություն իրենց աշխատակիցների, նրանք ճանաչեցին ամբաստանյալներին եւ պնդեցին իրենց նախաքննական ցուցմունքները։ Վեճի հիմնական պատճառը եղբայրները համարեցին այն, որ Խոսրով Հարությունյանը իր փայաբաժինը վաճառելիս սկզբում իրենց չի առաջարկել, այլ վաճառել է մեկ այլ մարդու՝ Թեւոս Սաֆարյանին։ Իսկ նպատակը իրո՞ք վաճառելն է եղել, թե՞ անհնազանդ գործընկերոջը դաս տալը, ըստ Գաբրիելյանների, դատաքննությունը չի պարզի, քանի որ իրենք երկու պատանդ ունեն բերդում, որտեղ տեր ու տիրական է Թեւոսիկը։

ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930