Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊՐԻՉՈ՞Մ ՏՈՒՏ ԻՇԽԱՆԸ»

Սեպտեմբեր 01,2004 00:00

Ըստ
աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի՝ Օլիմպիադայում Հայաստանի հավաքականի
տապալման պատճառները հոգեբանական են:
– Եթե մարզիկը իր հոգին վաճառում է, պրիչո՞մ տուտ Իշխանը: Էդ մարդու (ՀԱՕԿ նախագահ Իշխան Զաքարյանի-խմբ.) գործը քծնելով ապրելն է. մարդիկ կան, չէ՞, նպատակ են դնում՝ խառնաշփոթով հասնել մի աթոռի, հիմա էդ մարդը նպատակին հասել է. որ մարզիկները պրավալ են տվել՝ ինքը պրիչո՞մ:

– Բայց աթոռը պահելու համար ինքը պիտի մի քիչ արդյունք ցույց տար, չէ՞:

– Չէ, նրան պետք էլ չի եղել ռեզուլտատ ցույց տալ, պետք էր իր հաճույքը գնար-ստանար: Իսկ մարզիկին՝ օլիմպիական, աշխարհի չեմպիոնին, որը կյանք է դրել, առողջություն է քայքայել դրան հասնելու համար, Իշխանը ո՞նց կարող էր ուղղորդել, եթե նրանք մարդ են, ոչ թե հոգեվաճառ: Հոգեվաճառներ մեր ազգում շատ կան, երբ սկսում են մտածել ոչ թե հայրենիք ներկայացնելու, այլ իրենց հացի խնդիրը լուծելու մասին: Դրա համար էլ էս է վիճակը: Եթե, օրինակ, իմ նման ապրեին՝ հավայի պարապ-սարապ պիտի թափառեին:

– Դուք շարունակում եք աշխարհի չեմպիոնը լինել, ոչ ոք չի կարող Ձեզ զրկել այդ կոչումից, մեդալը ետ վերցնել:

– Մարդը ոչ միայն վագրի հոգեբանություն ունի, այլ նաեւ՝ օձի, կարիճի… Հիմա դրանք են զարգացնում, նրանք էլ հեշտ ընդունում են, պրիչո՞մ տուտ Իշխանը: Դե, կարող էր, թող գար ինձ էլ սարքեր «Հաղթանակ» կուսակցության անդամ: Կդառնայի, եթե ուզենայի իմ հոգին վաճառել: Չնայած ստեղ սպորտսմենի մեղքը չկա: Հիմա որ գան, խեղճուկրակ տղերքին ասելու են՝ դուք եք մեղավոր, կրվեցիք, բայց չեն ասելու՝ մենք էդ պայմանները ստեղծեցինք, որ սրանք, բացի եզականը բավարարելուց՝ հաց ուտելուց, ֆռֆռալուց, համ էլ հոգեբանորեն պատրաստ լինեն: Մեր վախտ դուխ էին տալիս, ասում էին՝ «տի Սայուզ պրեդստավլյայեշ, ի տեբյա՝ արմենինա վիբրալի, տի սմատրի, նի պադվադի սվոյ նարոդ»: Էնքան էին ասում, մտածում էիր՝ էթամ մեռնեմ, բայց չկրվեմ: Իսկ սրանց ասում են՝ եթե լավ չկպնես, չես կարա հաց ճարես- ուտես:

– Հիմա էլ կասեն՝ ֆեդերա
ցիաներին հազարավոր դոլարներ ենք տվել, որ մարզվեն, չեն մարզվել:

– Տվել են 1000 մանեթ, ասել են՝ 2000-ի տակ ստորագրի: Առեւտրի են վերածել սաղ: Անգրագետ ժողովուրդ ենք, տոկոսներից բան չենք հասկանում, ասում են՝ էսքան տոկոս աճ կա: Սպորտում էլ տոկոսով ցույց են տվել՝ էս արինք, էն արինք: Ուղղակի սպորտում դժվար է, պտի մի-մի մեդալ բերեին գոնե: Հույսով արեցին, գնացին: 3-4 ամիս առաջվա Եվրոպայի չեմպիոն տղան՝ Մարտին Բերբերյանը, նա գոնե պրիզյորների մեջ պիտի լիներ, ուժեղ թուրքին էլ հաղթեց, ուրեմն ի՞նչն էր պատճառը, որ տենց եղավ: Սրանց նպատակն էն չի, թե ո՞նց պատրաստեն մարզիկին, որ հաջողության հասնի: Իրենց մտադրությունն է՝ ոնց իրենց պահեն, որ իշխանության աչքին լավ երեւան: Իշխանի տեղը լյուբոյ չինովնիկ իրեն տենց կպահեր: Օլիմպիական, աշխարհի չեմպիոնները, որոնց երազում էր մոտիկից տեսնել, հիմա իր մոտ են աշխատում, ոտերի տակ խլվլում: Հիմա մեր չեմպիոն տղերքը, որ կարողացել են հոգիները վաճառեն, խոնարհվեն, պրիչո՞մ տուտ Իշխան Զաքարյան: Մալադեց իրան, որ կարողացավ նստի, սաղին բուռը հավաքի, որ գան ոտերի դեմը խլվլան: Եզն ընկնում՝ դանակավորը շատանում է: Նրանք, որ մինչեւ հիմա Իշխան-Իշխան ասելով էին ման գալիս, սաղ օրը էկրանից ցույց էին տալիս, փոխանակ ասեն՝ մենք էինք մեղավոր, պիտի վրա տան: Պիտի պատճառները վերացնել, որ հաջորդը գա, իմանա, որ էդ կթու աթոռ չի: 14 տարի Սայուզի սբորնիի անդամ եմ եղել, եթե առաջին համար չեմ եղել, 2-րդն եմ եղել, բայց 3-րդ, 4-րդ, 14-րդ չեմ եղել: Էդ վախտով, եթե ադրբեջանցին 4-5 տարվա մեջ մի հատ պրիզյոր էր դառնում, իրենց համար աշխարհ էր: Հիմա բոքսից օլիմպիական պրիզյոր են դարձել, էդ նշանակում ա, որ նենց են դաստիարակել, որ հաջողության հասնելու համար «չերեզ նիմագու» գնան: Իսկ մերոնք ի՞նչ են անում. ասում են՝ ախպեր, մի քիչ եզացեք, պնդացեք, ախրաննիկ կլինեք, հացի փող կտանք: Օլիմպիական, աշխարհի չեմպիոնին էլ ասում են՝ մեդալը վզիցդ գցած արի ստեղ կանգնի, քեզ թուլափայ կտանք: Մենակ փողով չես կարող ոչ մի բանի հասնել, թեկուզ սաղ օրը հացի տեղը փող ուտես: Էդ Ջուլֆալակյանը, Միրզոյանը, Մունչյանը…մեկը մեկին արժանի են՝ կուսակցություն են փոխում, եսիմ ինչ են անում: Թագավորը պիտի կանչեր սրանց, ասեր՝ դու քո գործի մասնագետն ես, հանկարծ քեզ չփոխես, չվարկաբեկվես:

– Կասեն նաեւ՝ դատավորները «դաղալություն» են արել հայերի նկատմամբ:

– Էդ դաղալությունը կա ու կա, բայց եթե մի 10 գլուխ բարձր լինես, բան չեն կարող անել: Գրազ գանք, էս նույն մարդկանց վերցնես, ուրիշ մարզիչներ վերցնես, մի տեղ փակես, սաղ օրը պարապեն, կգնան մի 10 գլուխ բարձր կկրեն: Ռուսները իրենց մարզիկներին պատրաստում են «Զա Ռոսիու», գիտեն, որ հայրենիքի համար պիտի կյանքը տան, իսկ սրանք մարզիկներին պատրաստում են՝ էս մարդու համար, էն ղեկավարի համար, դրա համար էլ էս է արդյունքը: Ազգը մի օր չի ստեղծվել, որ մի օրով էլ վերանա, դրա համար մենք էլ օգնենք, ղեկավարներն էլ օգնեն, որ աշխարհի առաջ հպարտ դուրս գանք:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել