Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՕԲՅԵԿՏ՝ ԳԱԶՈՆԻ ՎՐԱ

Օգոստոս 25,2004 00:00

ՕԲՅԵԿՏ՝ ԳԱԶՈՆԻ ՎՐԱ Գարեգին Նժդեհի հրապարակին հարող փողոցներից մեկում, հենց մայթի կանաչ հատվածի վրա կառուցվում է հերթական օբյեկտը, ինչի համար արդեն ավերվել է 3-4 գծամետր գազոն։ Փորձեցինք Շենգավիթի թաղապետարանի ապօրինի շինությունների բաժնի պետ Սամվել Դավթյանից պարզել՝ ի՞նչ է կառուցվում։ «Ես մեղավոր չեմ, թույլտվությունը քաղաքապետարանից է,- ասաց նա եւ ավելացրեց,- լրագրողների հարցերին չեմ սիրում պատասխանել, դիմեք տեղակալին»։ Թաղապետի առաջին տեղակալ Համլետ Հակոբյանն էլ համայնքի ճարտարապետ Գագիկ Հարությունյանի աջակցությամբ սկսեց գովաբանել օբյեկտի տիրոջը. «Շինարարությունն իրականացնողը պարտաճանաչ մարդ է։ Ավելի շատ բարեկարգող է, քան քանդող։ Շատ լավ բան է կառուցվում, հանրային նշանակություն ունեցող օբյեկտ է»։ Ճարտարապետ Գ. Հարությունյանն էլ իր հերթին բացատրեց. «Մայթի վրա միայն մուտքն է կառուցվում, որն ունենալու է բուրգի տեսք։ Գործի ավարտից հետո մայթի կանաչապատ տարածքը կվերականգնվի։ Ոչ մի ծառ չի վնասվի, միայն սիզամարգը, այն էլ կվերականգնվի»։ Անհասկանալի է, թե ինչպես պետք է մայթեզրի կանաչը հետագայում վերականգնվի, եթե օբյեկտի մուտքը հենց կանաչի վրա է կառուցվում։ Անհասկանալի է նաեւ, թե մեր պաշտոնյաները որն են համարում ապօրինի շինություն. առանց փաստաթղթերի՞, թե՞ փաստաթղթերով, բայց քաղաքաշինական նորմերի խախտումներով կառուցվածը։ ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել