Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԿԱՅՍՐ-ԹԱԳԱՎՈՐ» ՍԽԵՄԱՅՈՎ

Օգոստոս 25,2004 00:00

«ԿԱՅՍՐ-ԹԱԳԱՎՈՐ» ՍԽԵՄԱՅՈՎ «Որտե՞ղ են ձեր մշակած ադամանդները, ինչո՞ւ անցած կես տարում այդքան քիչ ադամանդ եք ուղարկել»,- հոնքերը մռայլ կիտած հարցնում է կայսրը: «Մի՛ բարկացիր, մեծն կայսր,- մեղմ ժպիտով արդարանում է հայոց թագավորը,- ադամանդի շուկայում ազատականացումն է խանգարել»: «Իսկ ինչո՞ւ չի աշխատում իմ «Արմենալը», ի՞նչ եղավ «Արմենալը»,- շարունակում է հարցաքննել կայսրը: «Հանգստացիր, մեծն կայսր,- պաշտպանվում է թագավորը,- աշնանն ամեն ինչ լավ կլինի»: Նման խոսակցություն է տեղի ունեցել անցած կիրակի Սոչիում ՌԴ եւ Հայաստանի նախագահների միջեւ: Բայց այդպիսի երկխոսություն կարող էր լինել մեր ցանկացած թագավորի եւ ցանկացած կայսեր (շահի, սուլթանի) միջեւ՝ սկսած 4-րդ դարից: Քանի որ մեր թագավորները սովորաբար թագավոր էին (են) դառնում այդ կայսրերի, շահերի կամ սուլթանների առնվազն աջակցությամբ: Երջանիկ բացառություններից էին 1988-90 թվականների Շարժումը, 1990-91 թվականների ընտրությունները, «երրորդ ուժի բացառման սկզբունքը»: Բայց հետո սկսվեց պատերազմը, որը մեզ պարտադրվել էր Ադրբեջանի կողմից: Չվարել այդ պատերազմը՝ Հայաստանը չէր կարող, պատերազմ վարել եւ անկախ մնալ՝ մեր պարագայում նույնպես հնարավոր չէ: Եվ կամաց-կամաց վերականգնվեցին «կայսր-թագավոր» ավանդական հարաբերությունները: Հիմա մեր երկիրը կանգնած է լուրջ հարցերի առջեւ: Արդյո՞ք Ռուսաստանը այն կայսրությունն է, որի հետ պետք է հույսեր կապել: Արդյո՞ք դա կայսրություն է ընդհանրապես: Հնարավո՞ր է արդյոք ձերբազատվել Ռուսաստանի «պրոտեկտորատի» կարգավիճակից: Կա՞ դրա անհրաժեշտությունը: Հարցերի պատասխանը թողնենք քաղաքագետներին: Արձանագրենք ընդամենը մի փաստ. մոտակա տասնամյակում Ադրբեջանն ու Վրաստանը կդառնան ՆԱՏՕ-ի անդամ: Այդ փաստը մեր «քաղաքական վերնախավը» ջայլամաբար անտեսում է: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել