Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՄՀՖ-Ն՝ ՎԵՐԱՔՆՆԻՉՈՒՄ

Օգոստոս 25,2004 00:00

ՄՀՖ-Ն՝ ՎԵՐԱՔՆՆԻՉՈՒՄ

Երեկ Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ Արեւշատ Ավագյանը կազմակերպել
էր էր մամուլի ասուլիս, որին հրավիրված էին ստեղծագործական միությունների
նախագահները։ Սակայն ներկա էին միայն Հայաստանի գրողների եւ նկարիչների միությունների
նախագահները։
Վերջին տարիներին շատ է խոսվել Մշակույթի հայկական ֆոնդի (ՄՀՖ), Նկարիչների միության, գեղարվեստի սրահների, Գրողների միության պոլիկլինիկայի, մի շարք գրախանութների, գրադարանների անօրինական սեփականաշնորհումների մասին։ Ասուլիսի նպատակն էր կրկին անդրադառնալ ՄՀՖ-ին տարածքից վտարելու, ըստ Ա. Ավագյանի՝ անօրինական քայլին։ Ա. Ավագյանի խոսքերով, մի խումբ մեծահարուստներ, նյութապաշտներ, եսապաշտներ, կաշառակերներ ախտով չեն կարող ապահովել ազգի առողջ բարոյահոգեբանական ուժը։ «Սարսափելի է, որ նման վեճերի մեջ ներքաշվելու գործերին իրենց բաժին մասնակցությունն է բերում Հայոց վեհափառը, Հայաստանի գիտությունների ակադեմիայի պրեզիդենտը, նյութապաշտական հակումներով իրենց բարոյական նկարագիրը կորցրած շատ պաշտոնյաներ»,- Ա. Ավագյանի այս մտքին հետեւեց գրողների եւ նկարիչների միությունների նախագահների խոսքը։ Թե Լեւոն Անանյանը եւ թե Կարեն Աղամյանն ասացին, որ ՄՀՖ-ի նախագահ Արեւշատ Ավագյանը հուզված է եւ ամեն ինչ խառնում է իրար։ Նրանք առաջարկեցին մասնավոր դեպքերից վեր բարձրանալ։ Կ. Աղամյանը նշեց, որ իրենք բողոք չունեն։ Լ. Անանյանն էլ նշեց, որ «քաղաքի կենտրոնը մշակութային առաջնակարգ տարածք լինելուց վերածվել է առեւտրայինի։ Եկել է Մարկոս աղաների, զիմզիմովների ժամանակը, որտեղ, բնականաբար, մտավորականը դեր ու արժեք չունի։ Իշխանությունն իր համար է ապրում, ժողովուրդն՝ իր, մտավորականն՝ իր համար։ Այ, թե ինչի մասին պետք է մտածել, խորհել»։

Ա. Ավագյանը տեղեկացրեց, որ օգոստոսի 26-ին վերաքննիչ դատարանում լսվելու է ՄՀՖ-ի եւ Ազգային ակադեմիայի տարածքային հայտնի վեճը։

Փաստաբանների միջազգային միության անդամ Անժելա Հոբոսյանը, որ դատարանում կներկայացնի ՄՀՖ-ի շահերը, «Առավոտի» դիտարկմանը, թե այս չարչրկված հարցում կա՞ արդյոք հաշտության, համաձայնության տարբերակ, ասաց. «Մենք հաշտության տարբերակ չունենք։ Պայքարելու ենք, իհարկե, օրենքի շրջանակներում։ Կարծում եմ, գործը ենթակա է կարճման, քանի որ գոյություն ունի 1998թ. պետական արբիտրաժի վճիռը՝ նույն կողմերի միջեւ, նույն առարկայի վերաբերյալ»։

Ս. Դ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031