Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՈՒՍԱՆՈՂ ԴԱՐՁԵԼ

Օգոստոս 24,2004 00:00

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՈՒՍԱՆՈՂ ԴԱՐՁԵԼ Ոչ պաշտոնական անցողիկ միավորներ Ընդունելության քննությունների արդյունքները պաշտոնապես կհրապարակվեն օգոստոսի 25-ին: Մինչ այդ, ներկայացնում ենք ոչ պաշտոնական, սակայն խիստ հավաստի տեղեկատվություն՝ բուհերի «էլիտար» ֆակուլտետների անցողիկ միավորների մասին: Նշենք, որ որոշ ֆակուլտետներում վճարովի համակարգի համար սահմանված անցողիկ միավորներն ավելի բարձր են, քան պետպատվերով տեղերինը: Այսպես՝ ԵՊՀ փիլիսոփայության ֆակուլտետում 47 միավորն անցողիկ է վճարովի համակարգի համար, իսկ 43-ը՝ պետպատվերի: Պատճառն այստեղ առաջին հայտի գերակայությունն է, այսինքն՝ առաջին հայտով վճարովի համակարգի համար դիմորդների թիվը գերազանցում է պետպատվերի համար դիմողների թվին: Նմանատիպ պատկեր է ստեղծվել Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում: Այստեղ հայոց լեզու եւ գրականություն ֆակուլտետում 42 միավորն անցողիկ է պետպատվերի համար, 43-ը՝ վճարովիի: Ըստ մեր տեղեկությունների, այս ֆակուլտետի վճարովի համակարգը կազմվել է մայր բուհի նույնանուն ֆակուլտետի՝ մրցույթից դուրս մնացած կոնտինգենտից: Դա էլ, ըստ մասնագետների, կապված է դիմում-հայտերում նշված վճարովի տեղերի հերթականությունից: Ի դեպ, հենց այս հարցում է, որ այս օրերին մեծանում է կասկածը. արդյո՞ք մրցույթն ամփոփվում է հենց այն հերթականությամբ, ինչ նշված է եղել հենց սկզբնական տարբերակում: Քանի որ եթե մասնագիտությունների ծանրաբեռնվածությունն ըստ առաջին հայտերի հրապարակվում էր, ապա երկրորդ, երրորդ եւ մնացած հայտերի մասին ոչ ոք որեւէ տեղեկություն չունի: Եվ այսպես՝ ԵՊՀ կիրառական մաթեմատիկա՝ պետպատվեր – 38 եւ վճարովի – 35 տեսական տնտեսագիտություն – 58 (կիսանցողիկ) եւ 51 վճարովի իրավագիտություն – պետպատվեր 58 եւ վճարովի 52 մաթեմատիկա – 35 եւ 34 պատմություն – 54 եւ 52 միջազգային հարաբերություններ – 57 եւ 52 քաղաքագիտություն – 57 եւ 53 հայոց լ. եւ գրակ. – 50 եւ 46 լրագրություն – 46 եւ 34 արեւելագիտական՝ արաբերեն – 58 եւ 52 թուրքագիտություն, իրանագիտություն – 57 (գուցե 56) եւ 51 ռոմանագերմանական – 58 եւ 52 (51) Լեզվագիտական համալսարան անգլերեն – 57 (58) եւ 54 ֆրանսերեն – 58 եւ 54 գերմաներեն – 56 եւ 51 Տնտեսագիտական համալսարան աշխարհագրության բլոկ – 50 եւ 45 անգլերենի բլոկ՝ 080- 55 եւ 50, 081- 56 եւ 52 Մանկավարժական համալսարան հայոց լ. եւ գրակ. – 42 եւ 43 տարրական կրթություն – 34 եւ 31 նախադպրոցական – 43 եւ 40 իրավագիտություն – 53 եւ 50 Բժշկական համալսարան բուժական գործ – 37-ը՝ կիսավճար եւ 30 ստոմատոլոգիա – 38-ը՝ կիսավճար եւ 33 դեղագործություն – 36 եւ 29 Այս տարի թափուր տեղեր են գրանցվել Ճարտարագիտական համալսարանի 6, Ճարտարապետաշինարարական համալսարանի 4 եւ Գյուղակադեմիայի 4 բաժիններում: Այս տեղերը լրացնելու համար օգտագործվել են դպրոցական ավարտական գնահատականները: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել