Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ա. ԲԻՇԱՐՅԱՆԸ ԱԶԱՏՎԵՑ ՊԱՇՏՈՆԻՑ

Օգոստոս 24,2004 00:00

Ա. ԲԻՇԱՐՅԱՆԸ ԱԶԱՏՎԵՑ ՊԱՇՏՈՆԻՑ

«Առավոտը» մի քանի անգամ անդրադարձել է մարդասիրական օգնության
դեղերի բաշխման ընթացքում կատարված իրավախախտումներին։ Թերթը տպագրել է նաեւ
2001-ից մինչեւ 2002թ. նոյեմբերը բաշխման գործառույթն իրականացրած առողջապահության
նախարարության դեղորայքային եւ տեխնոլոգիական ապահովման վարչության պետ Արտաշես
Բիշարյանի պատասխան մեկնաբանությունները։ Օրերս պրն Բիշարյանը իր դիմումով
ազատվել է աշխատանքից։ Պատճառը նա ներկայացրեց այսպես. «Իմ արձակուրդի ընթացքում
գրել ու հաստատել են աշխատանքային կանոնադրությունը, որով կրկին մեր վարչությանն
է վերապահվել մարդասիրական օգնության բաշխումը, ինչից ես հրաժարվել եմ երկու
տարի առաջ։ Կրկին զբաղվել այդ գործով չեմ ուզում, հետեւաբար նախընտրեցի հրաժարվել
աշխատանքիցս»։
Վերջին երկու տարիներին օգնության դեղերի բաշխումը համակարգում էր փոխնախարար Թաթուլ Հակոբյանը։ Ինչպես երեւում է, նրան նույնպես այլեւս դուր չի գալիս զբաղվել մի գործով, որով հետաքրքրված են նախագահի վերահսկողականը, կոռուպցիայի դեմ պայքարի գծով խորհրդականը, գլխավոր դատախազությունը եւ էլի մի շարք օղակներ։

Տեղեկացնենք նաեւ, որ մարդասիրական օգնության դեղերի բախշման ժամանակ թույլ տված խախտումների առնչությամբ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործը դեռեւս քննության փուլում է: Գուցե նաեւ դա է պատճառը, որ առողջապահության նախարարությունում իրար վրա են «բարդում» օգնության դեղերի բախշման գործառույթը:

Ռ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել