Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԻՄԻԱՅՆ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԿԲԱՐԵՓՈԽԵՆՔ ՄԵՐ ԿՅԱՆՔԸ

Օգոստոս 07,2004 00:00

ՄԻՄԻԱՅՆ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԿԲԱՐԵՓՈԽԵՆՔ ՄԵՐ ԿՅԱՆՔԸ Մեր կարգի փոքր պետություններում քաղաքական դաշտը պետք է լինի բալանսավորված, որի արտահայտումն էլ հասարակության մեջ բազմակարծության առկայությունն ու արմատավորումն է՝ ոչ միայն երկրի ներքին կյանքին վերաբերող հարցերում, այլեւ՝ արտաքին քաղաքականության: Եթե նույնիսկ աշխարհն այսօր միաբեւեռ է, ապա մեր քաղաքական միտքն արտաքին կողմնորոշումների առումով պետք է լինի բազմաբեւեռ, բազմաբնույթ եւ պատրաստ աշխարհաքաղաքական փոփոխություններին: Սա է փոքր երկրի ինքնապահպանման բնազդի հրամայականը: Սակայն «հայ քաղաքական մտքի» պատկերացումն այն էր, որ «ազգովի»՝ ընդդիմությունից մինչեւ իշխանություն, մեր բոլոր սպասելիքները պետք է «աղերսեինք» Պուտինից: Այս տարվա հունվարին, երբ մեր կուսակցության հիմնադրման նախաձեռնող խումբը հրապարակեց կուսակցության ծրագրի ու կանոնադրության հիմնադրույթները, մեզ խիստ մտահոգել էր նաեւ այն, որ աշխարհում, հատկապես մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ Հայաստանում չկար համարժեք ընկալում ու համապատասխան վերաբերմունք: Ընդհանրապես այն, ինչ կախված էր Հայաստանի իշխանությունների կամքից եւ վարած քաղաքականությունից, նրանք վարպետորեն ձախողեցին, որի արդյունքում ռազմավարական, աշխարհաքաղաքական, տարածաշրջանային բոլոր զարգացումները շրջանցեցին Հայաստանը: Իսկ աբխազական երկաթուղու վերաբացման հարցում, որը պայմանավորված է Վրաստան-Աբխազիա-Ռուսաստան հակամարտության կարգավորմամբ, չգիտես ինչու, նրանք չհիմնավորված ակտիվություն են ցուցաբերում եւ հայտնվում, մեղմ ասած, անհարմար վիճակում՝ հաստատ իմանալով, որ այդ հարցի կարգավորման գործում Հայաստանը ոչ միայն չունի իրական դերակատարություն, այլեւ որեւէ լծակ: Եվ սա միակ դեպքը չէ, որ մեր իշխանավորները ներքին սպառման համար նախատեսված ելույթներով հանդես են գալիս դրսում, քանի որ իրենց իսկ մեղքով երկրի ներսում բացակայում է հասարակական երկխոսության եւ իշխանությունների նկատմամբ վստահության մթնոլորտը: Առհասարակ նրանք այնքան են իրենց հակադրել քաղաքակիրթ աշխարհին եւ դա ներարկել հասարակությանը՝ որպես ինքնիշխանության գերագույն դրսեւորում, որ դրսում հանդես են գալիս գերազանցապես ոչ կոնստրուկտիվ, քաղաքական պրոցեսներին չտիրապետող, անգամ անտակտ, միայն թե ժողովուրդն «ըստ արժանվույն» գնահատի իրենց «խիզախությունը»: Նույն համատեքստում պետք է դիտարկել Հայաստանի միանալը ԵԱՀԿ-ին քննադատող հայտարարությանը: Իհարկե, այստեղ հարցին գումարվում է նաեւ Պուտինին հաճոյանալու պատրաստակամությունը: Պատահական չասացի Պուտինին, քանի որ, իմ կարծիքով, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները վերածվել են Քոչարյան-Պուտին «փոխշահավետ գործարքի»՝ ի վնաս առաջին հերթին Հայաստանի: Քանի որ աշխարհաքաղաքական վերադասավորումները հասել էին մեր տարածաշրջան եւ ուղղակիորեն առնչվում էին մեր երկրին, այս տարվա փետրվարի 16-ին կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ իր ծրագրային ելույթում կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն առանձնահատուկ կարեւորեց ոչ միայն մեր պետության համար առավել նպաստավոր ճանապարհով գնալու անհրաժեշտությունը, այլեւ այն մեր հասարակությանը ներկայացնելն ու բացատրելը: Մեր կուսակցությունը, հանդես գալով հստակ ծրագրով եւ դիրքորոշմամբ, այդ ժամանակ իր վրա վերցրեց հասարակության դժգոհությունը: Փաստն այն է, որ անբավարար տեղեկացվածության պատճառով հասարակությունը, պատրաստ չլինելով որոշում կայացնել, հաճախ մերժում է առաջարկած նույնիսկ ընդունելի տարբերակը: Անշուշտ, քաղաքական գործիչների պարտքն է առաջնորդել ժողովրդին, նախապատրաստել սպասվող փոփոխություններին: Թեպետ մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում են մեր ժողովրդին հուզող բոլոր խնդիրները, եւ հնարավորինս անդրադառնում ենք դրանց, սակայն բոլորին հայտնի մեր կյանքի բազմաթիվ թերությունները թվարկելու փոխարեն մենք առաջին հերթին հասարակությանը լուծումներ ենք առաջարկում՝ ներկայացնելով համակարգային փոփոխությունների ճանապարհը, որով գնալու դեպքում կհայտնվենք այնտեղ, որտեղ այդ պրոբլեմները վաղուց արդեն լուծված են: Այսինքն՝ խոսելով արտաքին քաղաքական կողմնորոշման մասին՝ առաջարկում ենք համակարգ, որտեղ կապրենք այնտեղ գործող խաղի կանոններով, հասարակական կյանքի բոլոր ոլորտներում ընձեռված հնարավորություններով՝ ժողովրդավարություն, ազատականություն, անվտանգություն, բարեկեցիկ ապրելակերպ, սոցիալական երաշխիքներ եւ այլն, որոնք միտված են հենց երկրի ներքին կյանքի բարելավմանը: Առանձնահատուկ կարեւորում ենք, որ Եվրամիության անդամ դառնալու համար որպես նախապայման դրվում է ոչ միայն թեկնածու երկրի տնտեսության վիճակը, այլ գլխավորապես նրա ժողովրդավարական ինստիտուտների կայացման, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների մակարդակը: Անհրաժեշտ ենք համարում նշել, որ Եվրոպան ոչ թե քաղաքակրթական համամարդկային արժեքների արտահանող է, այլ այդ ամենն իր ներսում կրող, սրբորեն կատարող եւ մշտապես կատարելագործող՝ անդամ երկրների համատեղ ջանքերով եւ, առաջին հերթին, հենց իրենց համար: Եվ ահա հեռուստահաղորդումներով, հարցազրույցներով, հոդվածներով մեր կուսակցությունը հասարակությանը հետեւողականորեն ու մեթոդաբար ներկայացնում էր այդ այլընտրանքը. Հայաստանը կարո՛ղ է դառնալ համամարդկային արժեքների իրական ու լիարժեք կրող՝ անդամակցելով Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին: Օր օրի ուրախությամբ նկատում էինք, որ մեր շատ քաղաքական գործիչներ, մտավորականներ հանրության հետ բաց երկխոսության ճանապարհով սկսել էին հասարակությանը ներկայացնել արեւմտյան քաղաքակրթական արժեքային կողմնորոշման անհրաժեշտությունը: Կարծես ուզում էինք գոնե մեկ փուլի հաջող ընթացքն արձանագրել, որ արդեն մեր քաղաքական դաշտը վտանգավոր բեեւեռացված վիճակից դուրս է գալիս եւ մտնում հավասարակշռված խելամիտ դաշտ, բայց, ցավոք, ինչպես հաճախ է պատահում մեզ հետ, հայացքներս ուղղեցինք դեպի արեւմուտք, տեսանք, կարծես հասկացանք եւ որեւէ իրական քայլ չանելով՝ հիմա էլ մեզ արեւմուտքի մասնիկ համարեցինք, այնտեղ կատարվող գործընթացներին մասնակից զգացինք ու… 8230Ու հիմա էլ «բոլորս» ուզում ենք, որ Քերրին հաղթի՝ իշխանությունից մինչեւ ընդդիմություն, Մեղրիից մինչեւ Գլենդել: Կրկին ցանկանում եմ նշել, որ մեր կուսակցությունը կարեւորում է ԱՄՆ-ի հետ ռազմաքաղաքական եւ տնտեսական հեռանկարային համագործակցությունը: Երկու երկրների փոխհարաբերություններում առաջնահերթ ենք համարում երկարաժամկետ ու փոխշահավետ համագործակցությունը եւ այն չենք պայմանավորում անձերով: Ստեղծված իրավիճակում հարկ ենք համարում նշել, որ մեր երկրի համար վտանգավոր են քաղաքական դաշտի նոր բեւեռացումները: ՀԱԱԿ քաղխորհրդիքարտուղար ԷԴՎԱՐԴ ԱՆՏԻՆՅԱՆ R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել