Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿԱԶՈՆԻՆ ՍՏԱՆՁՆԵՑ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՂԵԿԸ

Օգոստոս 07,2004 00:00

ԿԱԶՈՆԻՆ ՍՏԱՆՁՆԵՑ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՂԵԿԸ Երեկ կայացավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նորանշանակ մարզիչներ Բեռնար Կազոնիի ու Բեռնար Պարդոյի մամուլի ասուլիսը: Ինչպես արդեն հայտնել էինք, Կազոնին եւ Պարդոն ֆրանսիացի փորձառու ֆուտբոլիստներ եւ մարզիչներ են, խաղացել ու մարզել են իրենց երկրի ուժեղագույն թիմերը։ Ռ. Հայրապետյանը տեղեկացրեց, որ Կազոնիի եւ Պարդոյի ընտրությունը կատարվել է 8-10 թեկնածությունների քննարկումից հետո: Նրանք աշխատելու են միայն հավաքականների հետ եւ կոորդինացնելու են նաեւ մանկապատանեկան ֆուտբոլը հանրապետությունում, ինչպես ընդունված է աշխարհում: Խոսելով աշխարհի առաջնության ընտրական մրցաշարին Հայաստանի մասնակցության մասին` ՀՖՖ նախագահը նշեց, որ իրատեսական չի լինի թիմից պահանջել մտնել եզրափակիչ: Այդպիսի պահանջ չի դրված նաեւ նորանշանակ մարզիչների առջեւ: Սակայն կոնկրետ խնդիրներ կդրվեն, երբ նրանք մոտիկից ծանոթանան հայկական ֆուտբոլին եւ հավաքականին: Անդրադառնալով եվրոգավաթների խաղարկությանը հայկական ակումբների մասնակցությանը` Ռ. Հայրապետյանը դրանք գնահատեց անբավարար եւ դրա գլխավոր պատճառներից մեկը համարեց բարձրակարգ մարզիչների բացակայությունն ակումբներում: Ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Կազոնին լրագրողներին պատմեց իր ծրագրերի մասին, որոնք ինքը մտադիր է իրականացնել Հայաստանում: Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել