Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՉՃԱՆԱՉՎԱԾՆԵՐՈՎ ՀԱՎԱՔՎԵԼԸ ՍԽԱ՞Լ ԷՐ

Օգոստոս 07,2004 00:00

ՉՃԱՆԱՉՎԱԾՆԵՐՈՎ ՀԱՎԱՔՎԵԼԸ ՍԽԱ՞Լ ԷՐ

Միայն վերջերս էր, որ Հարավային Օսիայի նախագահ Կոկոյտին հայտարարություն
արեց այն մասին, թե չճանաչված Մերձդնեստրի, Հարավային Օսիայի, Աբխազիայի
եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները համաձայնություն են ձեռք բերել ռազմական
ոլորտում փոխհամագործակցության շուրջ: Դրան ԼՂՀ իշխանությունները որեւէ կերպ
չարձագանքեցին: Թե այդ հայտարարությունը որքանով է համապատասխանում իրականությանը
եւ թե ինչու դրա վերաբերյալ ԼՂՀ կողմից որեւէ արձագանք չեղավ, պարզաբանեց
ԼՂՀ նախագահի խորհրդական Մանվել Սարգսյանը:
Նրա ասելով, «դեռ մի քանի տարի առաջ ԼՂ կողմից քաղաքականություն
էր տարվում ընդհանուր դաշտում հարաբերություններ ձեւավորել մի քանի չճանաչված
հանրապետությունների հետ, որոնք մի ժամանակահատված շատ աշխույժ էին: Բայց
դա միանշանակ չէր ընդունվում անգամ իշխանության ներսում: Այստեղ կային մարդիկ,
ովքեր դրան կտրուկ դեմ էին: ԼՂ-ն արդեն երկու տարի է, ինչ այդ գաղափարից
ետ է կանգնել եւ հիմա հիմնականում Վրաստանի չճանաչված հանրապետություններն
են փորձում շարունակել այդ քաղաքականությունը: Մեզ նորից Մոսկվայից կանչել
էին, բայց մենք հրաժարվեցինք գնալ, եւ, ըստ երեւույթին, այդ հայտարարությունը
ԼՂՀ-ին ուղղված սադրանքի նման մի բան էր՝ «եթե լավ ձեւով չեք ուզում, մենք
ձեզ հետ այլ լեզվով կխոսենք»: Բնական է, մենք լռեցինք, քանի որ մեր պատասխանն
այդ հայտարարությանը կլիներ այն, ինչ իրենք էին ուզում»: Մ. Սարգսյանը նաեւ
հավելեց, թե այս ոլորտում էլ որոշակի շահերի բախումներ կան, եւ, գուցե, ԼՂՀ-ի՝
նախկինում վարած այդ քաղաքականությունն այնքան էլ ճիշտ չէր եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել