Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վերահսկվելու են կալանավայրերը

Օգոստոս 06,2004 00:00

Վերահսկվելու են կալանավայրերը Կալանավորներին պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի ստեղծումը եվրոպական կառույցների պահանջ է եւ առաջին հերթին կարեւոր է նրանով, որ հասարակական որոշակի վերահսկողություն կհաստատվի քրեակատարողական հիմնարկների նկատմամբ։ Դիտորդական խմբի նախագահ Թեմիկ Խալափյանը մեզ հետ զրույցում ասաց. «Խումբը գործում է այս տարվա մայիսից։ Առայժմ հասցրել ենք մի քանի անգամ այցելել Երեւանի «Կենտրոն» եւ «Նուբարաշեն» հիմնարկներ։ – Արդեն իսկ կատարված այցելությունների արդյունքում որոշակի տպավորություն կա՞ այդ հիմնարկներում տիրող իրավիճակի մասին։ – Պատկերը որոշակիորեն ուրվագծվել է, սակայն չէինք ուզենա հապճեպ կամ առանձին շահարկումների տեղիք տվող հայտարարություններ անել։ Ըստ կանոնակարգի՝ խումբն իր դիտարկումների արդյունքները ներկայացնում է արդարադատության նախարարություն եւ վերջինիս բացատրությունների հետ միայն հրապարակում դրանք։ 172 Կարծում եք դիտորդական խմբի կողմից նշված թերությունները նորությո՞ւն կլինեն արդարադատության նախարարության կամ կալանավայրերի ղեկավարների համար։ Ո՞րն է լինելու խմբի կոնկրետ աջակցությունը։ 8211 Դիտորդական խումբն անկախ է եւ որեւէ պետական կառույցից չի ֆինանսավորվում։ Մենք իրավունք ունենք ցանկացած պահի, անգամ գիշերն այցելել մեկուսարաններ, առանց իրավապահների, անձամբ խոսել կալանավորների հետ, ստուգել մեզ հասած ցանկացած ահազանգ, բողոք կամ պարզապես ինֆորմացիա։ Միայն այս ճանապարհով մենք կարող ենք հետամուտ լինել կալանավայրերում պահվողների աշխատանքային, կենցաղային պայմանների, բուժսպասարկման բարելավմանը, հասնել այն բանին, որ բացառվեն մարդու իրավունքների խախտումները, բռնությունները։ Մենք աշխատում ենք ոչինչ աննկատ չթողնել. թեկուզ, օրինակ, էլեկտրալամպի անջատիչը խցի ներսո՞ւմ է, թե՞ փակ դռնից դուրս, ի՞նչ վիճակում է անկողինը, սանիտարական ի՞նչ վիճակ է տիրում խցերում։ Անշուշտ, հաճախ կենցաղային նմանատիպ հարցերը հետին պլան են մղվում, երբ առնչվում ենք հոգեբանական եւ իրավական պրոբլեմներին։ Որպես կանոն՝ միեւնույն հարցի մասին կալանավորը մի՛ բան է ասում, մեկուսարանի աշխատակիցը՝ այլ։ Նման ծայրահեղությունների մասին հստակ պատկերացում կազմելու եւ եզրակացություն ներկայացնելու համար անհրաժեշտ է ամեն ինչ մի քանի անգամ ստուգել, ճշտել։ Դիտորդական խմբի բոլոր անդամները բացառապես հասարակական կազմակերպությունների անդամներ են։ Ճիշտ է, առայժմ գրասենյակ չունենք, բայց առաջիկայում այդ հարցը կլուծվի, եւ մարդիկ կկարողանան կոնկրետ խնդիրներով դիմել մեզ։ Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել