Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՄ ԷԼ՝ ԿՀԱՐԿՎԻ

Օգոստոս 05,2004 00:00

Գիշերվա ժամը 24-ից հետո մի շարք երթուղագծերի միկրոավտոբուսներ 200 դրամ ուղեվարձով են երթեւեկում, ինչը շատ հաճախ ուղեւոր-վարորդ խոսքուկռվով է ավարտվում:

Անտեղյակ ուղեւորը տեղ հասնելիս է վարորդից իմանում ուղեվարձի թանկացման մասին, չնայած՝ կան նաեւ համարձակ վարորդներ, որոնք իրենց պարտքն են համարում այդ մասին հիշեցում փակցնել: Օրինակ, եթե ուղեւորը երթուղային է նստում 11-ն անց կես, եւ տեղ է հասնելու 35 րոպեից, նրա բախտը եւս չի բերի, քանի որ ինքն էլ է ստիպված լինելու կրկնակի վճարել: «Առավոտն» արդեն անդրադարձել է, որ, Երեւանի քաղաքապետի որոշմամբ, մայրաքաղաքի բոլոր երթուղագծերում չվացուցակը առավոտյան ժամը 6-ից մինչեւ 24-ն է: Երեկ տրանսպորտի վարչության պետ Տիգրան Ղազարյանը մեզ ասաց, որ «չվացուցակից դուրս ոչ մի երթուղային իրավունք չունի երթուղի դուրս գալ, առավել եւս՝ երթեւեկել 200 դրամ ուղեվարձով»:

Փաստորեն, քաղաքապետարանի կարծիքով, ժամը 24-ից հետո քաղաքում կյանքը մեռնում է կամ էլ պարետային ժամ է սկսվում եւ մարդիկ տնից դուրս չեն գալու: Սակայն իրականում շատ երթուղայինների վարորդներ շրջանցում են քաղաքապետի որոշումը եւ անօրինական քայլերի դիմում, ինչն ուղեւորների համար առավել նախընտրելի տարբերակ է, քան տաքսին։ Փոխարենը՝ լավ կլիներ չվացուցակը երկարացնեին եւ կեսգիշերից հետո էլ երթուղայիններն աշխատեին՝ թեկուզեւ՝ ուշ- ուշ: Համ էլ՝ «ձախ» գնացող ուղեվարձերը կհարկվեն։

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել