Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵՐՈՆՔ ԿՀԱՍՆԵ՞Ն ԱԴՐԲԵՋԱՆ

Օգոստոս 05,2004 00:00

ՄԵՐՈՆՔ ԿՀԱՍՆԵ՞Ն ԱԴՐԲԵՋԱՆ

Աշնանն Ադրբեջանում կայանալու են ՆԱՏՕ-ի հերթական՝ «Համատեղ լավագույն
ջանք-2004» զորավարժությունները: Այդ առիթով օրերս Ադրբեջանի փոխարտգործնախարար
Արազ Ազիմովը հայտարարել է, թե իր երկիրը դեմ չէ զորավարժություններին Հայաստանի
մասնակցությանը:
Սակայն Ադրբեջանը նախապայմաններ է առաջարկում Հայաստանին: Մասնավորապես՝ մասնակիցների թիվը չպետք է գերազանցի երեքը: Նաեւ այդ անձինք նախկինում ռազմական գործողությունների մասնակից չպետք է լինեն: Մինչդեռ այդ միջոցառմանը հայկական կողմը նախատեսել է յոթ զինվորականների մասնակցություն:

Ադրբեջանի փոխարտգործնախարարի այս հայտարարության առիթով պաշտոնական Երեւանն առայժմ լռում է: Չնայած՝ «տառապանքը փորձ ունի»: Հիշեցնենք, որ այս զորավարժությունների պլանավորման առաջին համաժողովին ամեն կերպ խոչընդոտեցին հայաստանյան պատվիրակության մուտքը Ադրբեջան: Պլանավորման երկրորդ համաժողովին՝ ՆԱՏՕ-ի ճնշման տակ երկու հայ սպաներ մասնակցեցին: Այս մասնակցությունն էլ ուղեկցվեց ադրբեջանցիների բողոքի ակցիաներով:

Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցության առաջնորդ Յուրա Մանուկյանը եւս կիսում է այն տեսակետը, որ ամեն ինչի համար պատասխանատվություն պետք է կրի ՆԱՏՕ-ն: Միաժամանակ, Ադրբեջանի այսօրինակ կեցվածքը ընկեր Մանուկյանին չի զարմացնում՝ «մենք վաղուց պետք է ճանաչած լինեինք մեր հարեւաններին»,- ասում է նա: ՆԱՏՕ-Հայաստան ներկայիս հարաբերությունները իշխանամետ կոմունիստին թույլ են տալիս ենթադրել, որ «միջազգային հեղինակավոր այդ կառույցը համապատասխան միջոցներ կձեռնարկի: Այդ հայտարարությունները վարկաբեկում են Ադրբեջանին, դա իրենց ֆազենդան չէ՝ ինչ ուզեն անեն: Լուրջ միջազգային կառույցի հետ գործ ունենք, որի հետ զորակցությունը Հայաստանը վաղուց է հայտնել»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել