ՏԱՐՎԱ ԳԼԽԱՎՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ Ինչպես հայտնի է, ՄԱԿ-ը 2004-ը համարել էր «Առավոտի» տարի: «Օջախ» ռեստորանային համալիրում իրականացավ տարվա գլխավոր միջոցառումը՝ «Առավոտի» 10-ամյակին նվիրված հանդիսությունը: 10 ï³ñÇ ³é³ç ì³Ýá êÇñ³¹»ÕÛ³ÝÇ Ý³Ë³Ó»éÝáõÃÛ³Ùµ ÑÇÙݳ¹ñí³Í §²é³íáïÁ¦ օգոստոսի 1-ին ի մի բերեց իր բոլոր բազմակուսակցական, բազմասեռ, բազմակրոն եւ բազմիմաստ բարեկամներին: Նրանց այնտեղ միավորում էր մի բան. բոլորն էլ կարդում են «Առավոտ»: Ինչպես նշեց վարչապետ Անդրանիկ سñ·³ñÛ³ÝÁª ϳñ»õáñ ã¿, û áí ÇÝãå»ë ¿ í»ñ³µ»ñíáõÙ §²é³íáïǦ հրապարակումներին, կարեւոր է, որ առանց դրանց գրեթե անհնար է: Ներկաները «Առավոտին» ցանկացան եւս մի քանի տասնամյակի բեղուն աշխատանք: Ահա մենք՝ 10- ամյա «Առավոտի» հին ու նոր աշխատակիցներս: Հոբելյանի ընթացքում բազում մրցանակներ հանձնվեցին: «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագիր Շողեր Մաթեւոսյանն ուներ իր մրցանակը՝ այս դեղձը: Բայց այն մասին, թե ում գլխին ընկավ «մրցանակը»՝ պատմությունը լռում է: «Առավոտի» նախկին փոխխմբագիր Վասակ Դարբինյանը, ում պատվոգիր հանձնվեց ՝ «Առավոտի» վարկը եւ փառքը բարձրացնելու համար, նայում է հոբելյանական տորթի վրայի «Առավոտ»-ցիների նկարներին եւ մտածում՝տեսնես ո՞ւմ գլուխն ուտեմ: «Առավոտի» փոխխմբագիր Վոլոդյա Պետրոսյանը, սրբագրիչ Կարինե Խաչատրյանը, ինչպես նաեւ սպորտային մեկնաբան Աշոտ Հակոբյանը պարգեւատրվեցին «Առավոտի» հիմնադրման օրից ի վեր անխոնջ աշխատանքի համար: «Այ Աննա ջան, էս տոն օրով էլ ես քաղաքական հարցեր տալիս, թող հանգիստքեֆ անենք, էլի…»: Այ էսպես է թերթի տնտեսական բաժինը՝ ի դեմս Արմինե Ուդումյանի, կարեւոր տեղեկություններ «կորզում» քաղաքապետարանի լրատվականից: «Առավոտ» ջա՜ն, «Առավոտ», ինչ սիրուն ես ու համով… Էս ինչ լավն ես, էս ինչ լավն ես, չորս կողմդ լույս ու պայծառ…. Դե լավն ենք, էլի… «Առավոտի» գեղեցկուհիներ Լուսինե Մարգարյանն ու Հասմիկ Բուդաղյանը: Սովետական ժուռնալիստիկայի ռահվիրաները՝ Վարդան Ալոյան եւ Տիգրան Լիլոյան: «Առավոտի» լավագույն բարեկամ եւ թերթի առաջին հովանավոր Խաչատուր Սուքիասյանը խոստացավ «Առավոտին» նոր համակարգիչ նվիրել: Նույն խոստումը տվեց նաեւ Հարություն Փամբուկյանը: Իսկ Արթուր Բաղդասարյանը եւ Խոսրով Հարությունյանը արդեն իրենց բաժին համակարգիչները նվիրել են: Այս նկարը տեսնելուց հետո որոշեցինք, որ այսուհետեւ ռոք-փառատոները լուսաբանելու ուղարկելու ենք «Առավոտի» ինտերնետային տարբերակի պատասխանատու Մարգարիտ Հարությունյանին:: Ø»ñ ËÙµ³·ÇñÁ ¹³Ý³Ï ¿ ù³ßáõÙ ÙdzÛÝ ïáñÃÇ íñ³: Ինչպես այս, այնպես էլ «Առավոտի» բոլոր հրաշալի երեկոների գլխավոր կազմակերպիչ «Առավոտի» տնօրեն Պետրոս Պետրոսյանը ողջ երեկոյի ընթացքում ուշադիր հետեւում էր՝ արդյոք ամեն ինչ կարգի՞ն է, եւ երբ մի պահժամանակ գտավ, առիթը բաց չթողեց եւ իր տիկնոջը հրավիրեց պարի: «Հին ընկերները չեն դավաճանում»՝ դաշնակցական այս կարգախոսը տեղին է նաեւ նախկին քաղբանտարկյալներ Ազատ Արշակյանի եւ տվյալ պահին ոչ ազատ վարչապետի համար: Արշակ Սադոյանը իր սեղանակիցներին համոզում էր գնալ «բիլակակռվի»: ԲայցԱրմեն Շեկոյանը, որ հասցրել էր ստանալ «Առավոտի» պատվոգիրը՝ թերթին հմայք եւ փայլ տալու համար, առաջարկեց «բիլակակռիվը» փոխարինել «պոկերով»: «Առավոտի» սոցիալական էջի պատասխանատու Ռուզան Արշակյանը պարբերաբար գրում է ծխելու վնասների մասին: Բայց օրինակ ցույց չի տալիս: Նրանք՝ Սամվել Դանիելյանը, Ռուզան Մինասյանն ու Գոհար Հակոբյանը, իրարհերթ չտալով, արտասանում էին «Առավոտի» աշխատակիցներին նվիրված քառատողերը: Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության ներկա եւ նախկին պետերը՝ Մերի Հարությունյանը եւ Տիգրան Հակոբյանը: «Առավոտի» 10-ամյակը լուսաբանեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ Լուսանկարները՝ «Ֆոտոլուրի» եւ «Առավոտի»