Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՂՔԸ«ՆԱԽԿԻՆՆԵՐԻՆՆ» Է

Հուլիս 30,2004 00:00

ՄԵՂՔԸ«ՆԱԽԿԻՆՆԵՐԻՆՆ» Է Օրերս մեր թերթում լույս տեսած «Դեղատունը փակելու է անցումը» հրապարակման առնչությամբ քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Հրաչյա Մուրադյանը պարզաբանեց. «Աբովյան-Մոսկովյան խաչմերուկի գետնանցումի մոտ իրականացվող շինարարության թույլտվությունը մոտ երեք տարի առաջ է տրվել, սակայն մի քանի ամիս առաջ քաղաքապետ Երվանդ Զախարյանի հրահանգով դադարեցվել է, քանի որ կառուցապատումը նախագծային շեղումներով էր ընթանում, բացի այդ՝ իրականացվում էր հիմնական կառույց: Օբյեկտի տիրոջը ստիպել ենք կառույցը նախագծային տեսքի բերել: Արդյունքում կլինի թեթեւ կոնստրուկցիաներով շինություն»: Վարչության պետը վստահեցրեց, որ դեղատան առկայությունը չի խոչընդոտելու գետնանցումով անցուդարձին, եւ մարդիկ իրենց կամքին հակառակ դեղատանը չեն հայտնվելու: Հ. Մուրադյանի մեկնաբանությամբ, Մյասնիկյան փողոցում իրականացվող շինարարության որոշումը եւս նախկին քաղաքապետի օրոք է տրվել. «Իսկ ներկայիս քաղաքապետի կարգադրությամբ, նախագծային լուծումները վերահամաձայնեցնելու նպատակով աշխատանքները դադարեցվել են, եւ կառույցի երկու կողմերից 3172ական մետր կրճատվել է` շինությունը փողոցից հեռացնելու համար»: Պարոն Մուրադյանը վստահեցրեց, որ պուրակներում, զբոսայգիներում, այգիներում այլեւս հողհատկացումներ չեն կատարվում։ Իսկ «նախկինի» որոշումները չեղյալ համարելը «երկար քաշքշուկների առիթ կդառնա»: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել