Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՏՃԱՌՈՎ

Հուլիս 29,2004 00:00

ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՏՃԱՌՈՎ Քաղաքի կենտրոնում 155 քմ տարածքը վաճառվել է $7000172ով Վերջին օրերին կրքերը շարունակվում են լարված մնալ Հայաստանի գրողների միության «Մագնոլիա» պոլիկլինիկայի վերաբերյալ՝ վերաքննիչ դատարանի կայացրած վճռի պատճառով, որը գրողները պատրաստվում են վիճարկել Վճռաբեկ ատյանում: Ոչ մի կերպ ընկրկել չցանկացող գրչի վարպետները պնդում են, որ կոպտորեն ոտնահարված են իրենց՝ ՀՀ 400 քաղաքացիների իրավունքները, իսկ «դատարանը գործել է ցինիզմի հասնող լկտիությամբ, դատավորը նիստերի դահլիճ է եկել՝ գրպանում ունենալով պատրաստի դատավճիռ, որովհետեւ կան ինչ-ինչ անդրկուլիսյան ուժեր եւ զգացվում է նրանց հզոր ներկայությունը»: Խմբագրություն էր եկել Մհեր Շահնազարյանը, որը ՀԳՄ «Մագնոլիա» պոլիկլինիկայի գնորդ Սերգեյ Մելիքսեթյանի շահերի պաշտպանն է դատարանում: Նա բնականաբար համաձայն չէր մտավորականների վերոնշյալ կարծիքի հետ եւ համոզված է, որ «դատարանի կողմից կայացվել է ճիշտ, արդարացի, օբյեկտիվ եւ օրինական վճիռ»: Ըստ պրն Շահնազարյանի, իր վստահորդը՝ Ս. Մելիքսեթյանը ոչ միայն դատարանում, այլեւ բարոյական հարթության մեջ էլ հաղթել է գրողներին, որովհետեւ «Դատավարության ժամանակ իմ վստահորդի կողմից հաշտության համաձայնություն առաջարկվեց, ըստ որի՝ մենք պատրաստ էինք պոլիկլինիկան վերանորոգելուց հետո անվճար բուժսպասարկում ապահովել գրողների համար, որը մերժվեց: Փաստորեն՝ գրողներին ավելի շատ տարածքն էր հետաքրքրում: Սա է հարցի իրական բարոյական կողմը»: Մեր՝ «Մի՞թե հնարավոր է քաղաքի կենտրոնում $7000-ով 155 քմ տարածք գնել» հարցին ի պատասխան էլ ասաց. «Շուկայա-տնտեսական հարաբերություններում սեփականատիրոջն է վերապահված իրացվող գույքի գինը որոշելու իրավունքը: Մյուս կողմից հաշվի է առնվել տարածքի սանիտարահիգիենիկ եւ ոչ բարվոք վիճակը՝ թե քաղաքաշինական, թե ընդհանուր բնութագրական տեսանկյունից»: Հետաքրքրվեցինք՝ «Եթե գործարքում որեւէ անմաքուր բան չկա, ինչո՞ւ են «Մագնոլիա» պոլիկլինիկայի տնօրեն Գրիգորի Բեկյանին ու փոխտնօրեն Սամվել Ջանունցին 4-5 օր առանց որեւէ կարգավիճակի պահել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում»: «Դժվար է ասել, թե ինչու են տարել նրանց, որովհետեւ 6-րդ վարչությունը օպերատիվ-հետախուզական գործունեությամբ զբաղվող մարմին է, նա ունի իր խնդիրները եւ եթե նրանք գտնեն, որ ընդհանուր գործարքում տեղի է ունեցել այնպիսի իրավախախտում, որ պարունակում է հանցակազմ, ապա, ըստ էության, իրավունք կունենան համապատասխան գործողություններ կատարելու: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ 6-րդ վարչությունը պիտի փորձի լուծել քաղաքացիական վեճ կամ որոշի դրա ելքը, դա արդեն անօրինականություն կլինի8230…»: Մեր հաջորդ դիտարկման առնչությամբ, թե գրողները աճուրդի մասին հետո են տեղեկացել, պրն Շահնազարյանն ասաց. «Դա մեր խնդիրը չէ, դա ներքին կորպորատիվ բնույթի խնդիր է, իրավաբանական անձի խնդիրն է՝ գրողներին տեղյակ պահե՞լ են, թե՞ ոչ: Համենայնդեպս, պոլիկլինիկայի տնօրենը, որպես գործադիր մարմնի ղեկավար, դիմել էր թաղապետարան, որպեսզի վարձակալության պայմանագիրը դադարեցվի, որից հետո տարածքը հանձնվել է թաղապետարանի տնօրինությանը: Արաբկիրի թաղապետարանն էլ ղեկավարվել է ՏԻՄ մասին օրենքով, Քաղաքացիական օրենսգրքի 163 եւ 169 հոդվածներով: Իսկ այդ իրավանորմերը նրան իրավունք են տալիս տնօրինել իր սեփականությունը հանդիսացող գույքի ճակատագիրը: Աճուրդը հրապարակային է եղել, այդ մասին տպագրված է եղել «Հայաստան» թերթում, որի խմբագրակազմում ընդգրկված է ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը»: Ի դեպ, «Հայաստան» թերթը տպագրվում է ժամանակ առ ժամանակ ու ոչ մեծ տպաքանակով, եւ գաղտնիք չէ, որ որոշ կազմակերպություններ նախընտրում են աճուրդի եւ այլ գործարքների մասին հայտարարություններ տպագրել հենց նմանատիպ թերթերում: Ս. Մելիքսեթյանի շահերի ներկայացուցիչը նաեւ սրա պատասխանն ուներ. «Օրենսդրությամբ ԶԼՄ-ի ընտրության իրավունքը վերապահված է թաղապետարանին: Այնպես որ, գործի ելքը պետք է որոշի օրենսդրությունը եւ ոչ թե ԶԼՄ-ի ընտրությունը: Մանավանդ տվյալ դեպքում գործ ունենք բարեխիղճ ձեռքբերողի հետ, որին եւ ներկայացնում եմ: Փաստորեն չկա որեւէ իրավախախտում, որը հիմք հանդիսանա աճուրդով վաճառքի անվավեր ճանաչմանը»: «Այդ դեպքում ինչո՞ւ առաջին ատյանի դատարանը չեղյալ հայտարարեց աճուրդով վաճառքը» հարցին էլ պրն Շահնազարյանը այսպես պատասխանեց. «Կայացվել է սխալ վճիռ, որը բողոքարկվեց մեր կողմից եւ վերաքննիչ դատարանը օբյեկտիվ դատավարության արդյունքում կայացրեց օրինական վճիռ»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել