Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՔՆԱՀՌՉԱԿ «ՌԵԿՏՈՐԸ» ԲՌՆՎԵՑ

Հուլիս 28,2004 00:00

ԻՆՔՆԱՀՌՉԱԿ «ՌԵԿՏՈՐԸ» ԲՌՆՎԵՑ Երեկ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժինը տարածել է պաշտոնական հաղորդագրություն՝ կապված «Գրիգոր Նարեկացի» համալսարանի հետ։ Դեռեւս 2000թ. դեկտեմբերից կրթական գործունեություն ծավալելու իրավունքից զրկված «Գրիգոր Նարեկացի» համալսարանի ինքնահռչակ ռեկտոր Իսաբեկ Գրիգորի Ալեքսանյանը, որը հանրությանը ներկայանում է Հրազդան Հայկենց անունով, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ուսանողներից կաշառք ստանալու համար Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2003 թվականի օգոստոսի 21-ի դատավճռով դատապարտվել է ուղղիչ աշխատանքների՝ մեկ տարի ժամանակով եւ տուգանվել է 340 հազար դրամով։ Սակայն հետագայում փաստաթղթային տարբեր կեղծիքների միջոցով Իսաբեկ Ալեքսանյանը ստեղծել է «Կոտայքի մարզի պետական համալսարան» պետական գրանցում չունեցող ուսումնական հաստատությունը, Սիսիանում եւ Նոյեմբերյանում բացել է մասնաճյուղեր, ուսանողներ հավաքագրել Արցախում, ուսանողներից գանձել ուսման վարձ եւ տվել, ըստ էության, կեղծ դիպլոմներ եւ ավարտական վկայականներ։ Փաստաթղթերը կեղծելու եւ խարդախության համար Իսաբեկ Ալեքսանյանը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով եւ 178 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Հավելենք, որ «Առավոտն» այս ամենի մասին գրել էր 1,5 տարի առաջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել