Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՕԼԻՄՊԻԱԴԱՆ՝ ԹՎԵՐՈՎ

Հուլիս 28,2004 00:00

ՕԼԻՄՊԻԱԴԱՆ՝ ԹՎԵՐՈՎ Աթենքի օլիմպիական խաղերին կմասնակցեն ՄՕԿ-ի անդամ 205 երկրից 202-ը Սպասվում է, որ մասնակից մարզիկների թիվը կհասնի 10500-ի, իսկ պաշտոնական անձանցը՝ 5500-ի: 28 մարզաձեւերում կխաղարկվի մեդալների 301 հավաքածու: Օլիմպիական խաղերի պատմության մեջ առաջին անգամ ծրագրում ոչ մի մարզաձեւ չի ավելացվել: Սիդնեյի հետ համեմատած՝ Աթենքում կատարվել են հետեւյալ փոփոխությունները: Բռնցքամարտում քաշային կարգերը 12-ից կրճատվել է 11-ի: Կանանց հանդբոլում, ֆուտբոլում եւ մականախաղում մասնակից թիմերի թիվը 8-ից հասել է 10-ի: Ազատ եւ հունա-հռոմեական ըմբշամարտերում քաշային կարգերը 8-ից նվազեցվել են 7-ի, մտցվել է կանանց ազատ ոճի ըմբշամարտը՝ 4 քաշային կարգ: Առագաստանավային սպորտում կրճատվել է տղամարդկանց «Սոլինգ» դասը եւ ավելացվել կանանց «Ինգլինգ» դասը: Խաղերը լուսաբանելու է 21 հազար լրագրող: Վաճառվելու է մրցումների 4 մլն 200 հազար տոմս: Խաղերին կայցելեն 200 պետությունների ղեկավարներ եւ միապետեր: Օլիմպիական խաղերը կսպասարկի 153 հազար 500 մարդ, այդ թվում՝ 50 հազար կամավոր: Մրցանակակիրներին կհանձնվի 2021 մեդալ. 669՝ ոսկե, 666՝ արծաթե, 686՝ բրոնզե: Կկայանա պարգեւատրման 301 արարողություն: Կբարձրացվի 3400 դրոշ եւ պարգեւատրման համար կտեղադրվի 180 պատվո պատվանդան: Մարզիկներին կհանձնվեն 5200 դիպլոմ եւ 2021 ծաղկեփունջ: Խաղերի ընթացքում մարզիկներից կվերցվի 3500 դոպինգ172անալիզ: Բացասական արդյունքները կհայտարարվեն 24, դրականները՝ 36 ժամվա ընթացքում: Մասնակիցներին կմատուցվի 15 մլն 800 հազար ճաշատեսակ, որից 50 հազարը՝ օլիմպիական ավանում բնակվողներին: Այստեղ կգործի երեք ռեստորան: Գլխավորում օրական կմատուցվի 6 հազար ճաշատեսակ: Օրական օլիմպիական ավան կբերվի 100 տոննա սնունդ, կտարվի 54 տոննա մնացորդ: Ատտիկայում տնկվելու է 290 հազար ծառ: ԱՄԱԼՅԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Սլավոնական համալսարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել