Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փնտրվում է «Առավոտի» ամենահավատարիմ ընթերցողը

Հուլիս 28,2004 00:00

Փնտրվում է «Առավոտի» ամենահավատարիմ ընթերցողը Շաբաթ օրվա համարում տեղադրել էինք ներքոշարադրյալ հարցաշարը, որին ամենաշատ ճիշտ պատասխաններ տվող մեր ընթերցողը կհրավիրվի «Առավոտ» օրաթերթի հիմնադրման 10 տարվա կապակցությամբ կազմակերպվող տոնական հանդիսությանը: Արդեն իսկ ունենք մի քանի պատասխաններ, սակայն նրանց մեջ հարցերի ճիշտ պատասխանների թիվը բավականին փոքր է: Այնպես որ, սիրելի ընթերցողներ, դուք դեռ ժամանակ եւ հնարավորություն ունեք՝ փորձելու ձեր ուժերը: Այսօր, հուլիսի 28-ին, երեկոյան ժամը 18.00-ին մենք կամփոփենք մրցույթը: Եվ նա, ով տվել է ամենաշատ ճիշտ պատասխաններ մեր հարցաթերթիկին, օգոստոսի 1-ին «առավոտցիների» եւ բազմաթիվ հյուրերի հետ կնշի «Առավոտի» ծննդյան տոնը: Եվ այսպես. 1. Ովքե՞ր եւ ե՞րբ են եղել «Առավոտի» գլխավոր խմբագիրները: 2. Ի՞նչ սկզբունքով են վերնագրված «Առավոտի» էջերը: 3. «Առավոտի» ո՞ր էջում կարող էր տեղ գտնել ներկայումս ԱԺ պատգամավոր, ՀԺԿ անդամ Ստեփան Զաքարյանի հետեւյալ միտքը. «Կանանց անկողնային, ինտիմ պահանջներն անհամեմատ բարձրացել են: Նույնիսկ այն կանայք, որ ինտիմ կյանքում երջանիկ ու բավարարված էին, ընկել են կասկածների գիրկը, նրանց պահանջներն ամուսինների հանդեպ աննախադեպ են, եւ ամուսինները շալվարներից ու կաշվից դուրս են գալիս՝ իրենց տղամարդկությունն անընդմեջ ապացուցելու համար»: 4. Ի՞նչ վեպ է տպվել «Առավոտում» եւ ո՞վ է հեղինակը: 5. Տարիներ շարունակ «Առավոտի» 16-րդ էջում տպվող «Էջեր հայ ժօղովրդի հէրօսական անցեալից: Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար» շարքում տեղ գտած հումորներում առկա գլխավոր գործող անձանցից մեկը «պատմամայր» տիտղոսն ուներ: Ո՞ւմ մասին է խոսքը: 6. Ե՞րբ «Առավոտում» տպագրվեց «Դեղին էջեր» ներդիրը, եւ ովքե՞ր էին դրա հերոսները: 7. Թվարկեք «Առավոտում» պարբերաբար հայտնված մի քանի խորագրեր: 8. Ովքե՞ր են եղել «Առավոտի» ծաղրանկարիչները: 9. Արա Գալոյան, Գեւորգ Աբրահամյան, Լիլիթ Ավագյան, Լուսինե Մարգարյան, Արմինե Ուդումյան… Ի՞նչն է կապում այս մարդկանց իրար եւ «Առավոտի» հետ: 10. Քաղաքական գործիչներից ո՞ւմ գլխին եւ ինչո՞ւ սառը ջուր լցրեց Աննա Իսրայելյանը: 11. «Առավոտի» 5- ամյակի առիթով Արամ Աբրահամյանը պարգեւատրեց 3 քաղաքական գործչի: Հիշեք՝ ո՞ւմ եւ ինչի՞ համար: 12. Ո՞վ է «Առավոտի» խմբագրականների հիմնական հեղինակը: 13. Թվարկեք, թե ովքե՞ր եւ ինչի՞ համար են «Առավոտի» դեմ դատական հայց սկսել: 14. Ովքե՞ր էին «Առավոտի» շաբաթախոսը, վարկածատուն եւ շաբաթվա հերոսներին վեր հանողը: 15. Քանի՞ անգամ «Առավոտի» հերթական համարները չեն հասել իրենց ընթերցողներին, եւ ո՞ւմ մեղքով: Պատասխանները մինչեւ չորեքշաբթի՝ հուլիսի 28-ը, ժամը 18.00-ն կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով՝ նշելով ձեր անուն-ազգանունը, ծննդյան թիվը, կամ անձամբ բերել խմբագրություն՝ Արշակունյաց 2, 15-րդ հարկ: Մենք նախատեսել ենք եւս մի մրցանակ՝ «Առավոտի» մասին լավագույն (հումորը, համը, հոտը՝ տեղը) գրական ստեղծագործության (անկախ՝ ժանրից) հեղինակ ընթերցողին: Դրանք նույնպես կարող եք ներկայացնել մինչեւ հուլիսի 28-ը, ժամը 18.00-ն: Սպասում ենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել