Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԼԻՄՊԻԱԴԱՆ՝ ԹՎԵՐՈՎ

Հուլիս 28,2004 00:00

Աթենքի
օլիմպիական խաղերին կմասնակցեն ՄՕԿ-ի անդամ 205 երկրից 202-ը
Սպասվում է, որ մասնակից մարզիկների թիվը կհասնի 10500-ի, իսկ պաշտոնական անձանցը՝ 5500-ի:

28 մարզաձեւերում կխաղարկվի մեդալների 301 հավաքածու: Օլիմպիական խաղերի պատմության մեջ առաջին անգամ ծրագրում ոչ մի մարզաձեւ չի ավելացվել:

Սիդնեյի հետ համեմատած՝ Աթենքում կատարվել են հետեւյալ փոփոխությունները:

Բռնցքամարտում քաշային կարգերը 12-ից կրճատվել է 11-ի:

Կանանց հանդբոլում, ֆուտբոլում եւ մականախաղում մասնակից թիմերի թիվը 8-ից հասել է 10-ի:

Ազատ եւ հունա-հռոմեական ըմբշամարտերում քաշային կարգերը 8-ից նվազեցվել են 7-ի, մտցվել է կանանց ազատ ոճի ըմբշամարտը՝ 4 քաշային կարգ:

Առագաստանավային սպորտում կրճատվել է տղամարդկանց «Սոլինգ» դասը եւ ավելացվել կանանց «Ինգլինգ» դասը:

Խաղերը լուսաբանելու է 21 հազար լրագրող:

Վաճառվելու է մրցումների 4 մլն 200 հազար տոմս:

Խաղերին կայցելեն 200 պետությունների ղեկավարներ եւ միապետեր:

Օլիմպիական խաղերը կսպասարկի 153 հազար 500 մարդ, այդ թվում՝ 50 հազար կամավոր:

Մրցանակակիրներին կհանձնվի 2021 մեդալ. 669՝ ոսկե, 666՝ արծաթե, 686՝ բրոնզե:

Կկայանա պարգեւատրման 301 արարողություն:

Կբարձրացվի 3400 դրոշ եւ պարգեւատրման համար կտեղադրվի 180 պատվո պատվանդան:

Մարզիկներին կհանձնվեն 5200 դիպլոմ եւ 2021 ծաղկեփունջ:

Խաղերի ընթացքում մարզիկներից կվերցվի 3500 դոպինգ-անալիզ: Բացասական արդյունքները կհայտարարվեն 24, դրականները՝ 36 ժամվա ընթացքում:

Մասնակիցներին կմատուցվի 15 մլն 800 հազար ճաշատեսակ, որից 50 հազարը՝ օլիմպիական ավանում բնակվողներին: Այստեղ կգործի երեք ռեստորան: Գլխավորում օրական կմատուցվի 6 հազար ճաշատեսակ:

Օրական օլիմպիական ավան կբերվի 100 տոննա սնունդ, կտարվի 54 տոննա մնացորդ:

Ատտիկայում տնկվելու է 290 հազար ծառ:

ԱՄԱԼՅԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Սլավոնական համալսարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել